Այս տարի Անահիտ Սիմոնյանը հանգստի է մեկնել առանց ամուսնու` Հայկոյի:
Անահիտ Սիմոնյանը
BRAVO.am-ին երգչուհին պատմել է, որ պատճառն ամուսնու զբաղվածությունն էր. “Ես էլ մեկնեցի քույրիկիս` Մարիամի, “Չորս տարբերակ” խմբից Գոհարի, Նարինեի, երգչուհի Լուիզա Նավասարդյանի եւ իմ մտերիմ ընկերուհու` Կառա Շահվերդյանի հետ”:
Անահիտն ու ընկերուհիները հանգիստն անց են կացրել Բաթումում. “Ինձ համար բացահայտեցի այն, ասես եվրոպական քաղաք լինի: Հետաքրքիր ու հաճելի հանգիստ ստացվեց”:
Անահիտն ու ընկերուհիները հանգիստն անց են կացրել Բաթումում
Երգչուհու հանգիստը տեւել է մեկ շաբաթ: Վերադարձից հետո Անահիտը երեւանյան շոգին դիմակայում է բացօթյա լողավազաններ այցելելով, որտեղ նաեւ բնական արեւայրուք է ընդունում:
“Հանգստյան օրերին քաղաքից դուրս ենք գնում, շատ ենք սիրում ընտանիքով Դիլիջան գնալ”,- ասել է երգչուհին ու նշել, որ չնայած շոգին` հետաքրքիր ու հագեցած օրեր է ունենում:
Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը
Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը` Անահիտ Սիմոնյանը նշել է. “Մեկ ամսից պատրաստվում ենք տեսահոլովակ նկարահանել նոր երգերից մեկի հիման վրա: Երգն արդեն պատրաստ է, երաժշտությունը գրել է Հայկոն, խոսքերը` Մանե Հակոբյանը”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: