×


Անահիտ Կիրակոսյանի նորածին որդու առաջին լուսանկարները

Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի ընտանիքում այսօր երկրորդ որդին է ծնվել: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել 2,9 կգ քաշով եւ 49սմ հասակով, իսկ անվանակոչել են Մհեր:

«Ես էլ, ամուսինս էլ հակված ենք հայկական անուններ տալ մեր բալիկներին: Մեր առաջնեկը` Հայկը, ստացել է նահապետի անունը, իսկ մեր երկրորդ որդին` Առյուծ Մհերի անունը՝ «Սասնա ծռեր» էպոսից»,-պատմել է Անահիտը:

Անահիտ Կիրակոսյանը՝ նորածին որդու եւ ամուսնու հետ


Թեեւ փոքրիկը որոշել է մեկ ամիս շուտ ծնվել, սակայն մայրիկին անակնկալի չի բերել.«Նրա իրերն ու բոլոր պարագաները նախապես պատրաստել էի, քանի որ որպես փորձառու մայրիկ, մտածում էի` հնարավոր է շուտ ծնվի: Աննկարագրելի են զգացողություններս, մայրանալու բերկրանքը կյանքի հրաշքն է: Երբ ասում են՝ կյանքում հրաշքներ չեն լինում, չեմ համաձայնում. սա ամենամեծ հրաշքն է»:

Անահիտն անկեղծացել է՝ կարծես առաջին անգամ մայր դարձած լինի.«Ասում են՝ երբ 5 տարվա դադարից հետո ես մայրանում, կարծես առաջին անգամ լինի: Նորից նույն վախերը, բայց զուգահեռ էլ կա մայրական բնազդը, որի շնորհիվ կարող ես փորձառու մայրիկի նման քեզ պահել»:

Արտակ Սարգսյանը՝ նորածին որդու հետ


Անդրադառնալով նորածին որդու եւ ամուսնու հանդիպմանը՝ դերասանուհին ասել է.«Առանց վախենալու գրկեց մեր որդուն, ինչպես մեծ առյուծը կգրկեր փոքրին: Շատ հետաքրքիր եւ հաճելի էր կողքից հետեւել այդ ամենին: Երբ լսեց հայրիկի ձայնը, խաղաղվեց: Իսկապես հավատում եմ, որ դեռ չծնված՝ նրանք ձայնով սկսում են ճանաչել հայրիկներին»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` նորածին Մհերին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անահիտի անձնական արխիվից եւ Seducation photoroom-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին