×


Անի Գալստյանի հարսանիքի հայտնի հյուրերն ու նոր լուսանկարները

Դերասանուհի Անի Գալստյանի հարսանիքի մասին պատմել ենք: Նորահարսիկը BRAVO.am-ին է տրամադրել ոչ միայն կյանքի կարեւորագույն օրվա մանրամասները, այլեւ ամբողջական ֆոտոշարքը:

Զույգը՝ քավորի ընտանիքի հետ


Անին եւ Վահանը պսակադրվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, իսկ կարգն անցկացրել է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Անիի եւ Վահանի հարսանիքին


Հարսանեկան խնջույքին նորապսակները ոչ միայն հյուրերին ողջունել են հարսանեկան իրենց առաջին պարով, այլեւ հետեւել նրանց ելույթներին.«Մեզ համար անակնկալներ եղան. մեկը Վահանի քրոջ` Մարինայի դստրիկ Եվայի կրակոտ պարը, մյուսը՝ իմ քույր Թամարայի դստեր, Ամերիկայում ծնված-մեծացած Վիկտորիայի այնքա՜ն հայկական Շիրխանին։ Հրաշալի անակնկալ էր նաեւ Տեր Հակոբ քահանայի դուստր Արուսյակ Խաչատրյանի երգեցողությունը»,- նշել է դերասանուհին:

Անի Գալստյանը՝ Սյուզան Պապյանի եւ Գոհար Գալստյանի հետ


Անիի եւ Վահանի հարսանիքին հայտնի դեմքերից ներկա են եղել դերասաններ Էմմա Մանուկյանը ու ամուսինը` Վիլեն Սարգսյանը, Աննա Ավետիսյանը, Սյուզան Պապյանը, Դավիթ Եղիազարյանը, ով նաեւ երեկոյի հանդիսավարն էր, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, ռեժիսորներ Անի Մկրտչյանն ու Անի Միրզախանյանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Radar production-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին