×


Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը չեն շտապում բաժանվել

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը կարծես թե լիովին վստահ չեն, որ ցանկանում են բաժանվել, եւ սառեցրել են ամուսնալուծության գործընթացը:

Զույգին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, զույգը սկսել է նորից շփվել եւ երեխաների դաստիարակության հարցում համաձայնության է եկել:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը


US Weekly-ի հետ զրույցում աղբյուրն ասել է. «Վերջին մի քանի ամիսներին նրանք ոչինչ չեն արել ամուսնալուծության գործընթացն ավարտին հասցնելու համար: Եվ չեն էլ անի, որովհետեւ դա չեն ցանկանում»:

Մայիսին GQ Style ամսագրին տրված հարցազրույցում Փիթն ամուսնալուծության մեղքն իր վրա էր վերցրել, խոստովանելով, որ ալկոհոլային կախվածությամբ է տառապել: Նա պատմել էր, որ բուժման կուրս է անցել, արտ-թերապիայով զբաղվել եւ հոգեբանի մոտ է հաճախում:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը


Հուլիսի վերջին էլ պատասխան քայլ էր արել Անջելինան: Vanity Fair-ին տված հարցազրույցում նա անկեղծացել էր, որ առանց Փիթի իր համար ծանր է եւ տխուր:

Ջոլի-Փիթ զույգը հնարավոր վերամիավորման մասին լուրերը դեռ չի մեկնաբանել:


BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW