×


Արամեի նվերը սիրելիին, Քրիստինեի հարեւանուհիները եւ Միհրանի ծաղիկները:)

Կանանց միջազգային օրվան նվիրված էստրադային հերթական համերգն էր երեկ` մարտի 8-ին, “Արամ Խաչատրյան” համերգասրահում:): Երեկոյի բացումն արել է “Ամարաս”-ը` պարային նոր բեմադրությամբ: Նշենք, որ խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանն է դադարից հետո վերադարձել բեմ:

Արամեն կանանց տոնին նվիրված համերգին


Արամեն, առաջինը երգելով, շնորհավորել է դահլիճում ներկա կանանց գարնանային տոնը, իր երգերից մեկն էլ` “Իմ արեւ”-ը, երգել հատուկ երեխաների համար, որոնք սկսել են պարել դահլիճում:):

Երգչի համար տոնական օրերը գրեթե միշտ աշխատանքային են անցնում. “Անցած տարի էլ մարտի 8-ին համերգի էի, միայն այս Նոր տարուն իմ ցանկությամբ չաշխատեցի, ընտանիքիս հետ անցկացրի”:

Քրիստինե Պեպելյանը կատարել է նաեւ “Մայրիկ” երգը


Արամեն BRAVO.am-ին պատմել է, որ իր սիրելիի` Աննայի նվերի ընտրությունը թողել է աղջկա նախասիրությանը. “Քանի որ իմ կյանքում կա մարդ, որին շատ սիրում եմ, այս տարի նրան եմ շնորհավորել, նաեւ մամայիս ու ինձ համար հարազատ մյուս կանանց: Նվերներ ընտրելիս հիշում եմ, թե ինչ էին ցանկանում, իհարկե, ցույց եմ տալիս, իբրեւ թե մոռացել եմ իրենց ասածների մասին: Չեմ սիրում խանութներ գնալ, Աննային ասացի, որ իր ցանկությամբ ընտրի նվերը”:

Քրիստինե Պեպելյանը եւս բեմից շնորհավորել է կանանց տոնը, կատարել իր երգացանկի ռիթմիկ երգերից, ինչպես նաեւ “Մայրիկ” երգը. “Շնորհավորում եմ բոլոր մայրերի, նաեւ իմ մայրիկի, ինչու ոչ, նաեւ մեր հարեւանուհիների տոնը: Կարեւորը ներքին գեղեցկությունն է”:

Միհրանը կանանց տոնին նվիրված համերգին


Միհրան Ծառուկյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի առաջինը շնորհավորում է իր մայրիկին, տատիկին ու քրոջը. “Գիշերը շնորհավորում եմ, իսկ առավոտյան հանձնում նվերները` ծաղիկներ, օծանելիք, զարդ: Ինձ համար կապ չունի` մարտի 8-ն է, թե ուրիշ տոն, գրեթե միշտ հագեցած ու տոնական են անցնում օրերս”:

Երգիչները մեծ մասամբ կատարել են ռիթմիկ ու պարային երգեր, չեն մոռացել բեմից շնորհավորել ու մաղթանքներ հղել կանանց:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW