Երեւանյան “UPtown” ակումբում երեկ “արփենիկյան” տրամադրություն է տիրել:): Թավջութակահարուհի, հեղինակ-կատարող Արփենիկ Հակոբյանը ներկայացրել է իր առաջին` “Move On” երգի տեսահոլովակը ու միաժամանակ նշել 26-ամյակը:
Արփենիկ Հակոբյանը
Հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա հարազատներն ու ընկերները, այդ թվում` տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, Արամոն, Իրինա Դանիելյանը, Գոհար Գասպարյանը, Անուշիկ Ալավերդյանը, Եվա Սուջյանը, “Dorians”-ի տղաները եւ ուրիշներ:
Արփենիկը միջոցառման հյուրերին նախ ողջունել է իր կատարումներով. նվագակցել է Խաչիկ Սահակյանի ջազ կվարտետը: Փոքրիկ համերգին հաջորդել է “Move On”-ի առաջին դիտումը, որի ավարտին հնչած ծափահարություններից կարելի է ենթադրել, որ տեսահոլովակը գոհացրել է ներկաներին:
Վարսան, Արփենիկ Հակոբյանը եւ Գոռ Սուջյանը
Երաժշտական երեկոն ընդմիջվել է, երբ միջոցառմանը ներկա երգչուհիները, այդ թվում` Անուշիկ Ալավերդյանը, Եվա Սուջյանը, Սոնա Շիրոյանը սկսել են երգել “Happy Birthday” երգը, բաս-կիթառահար Էդգար Սահակյանն էլ “մատուցել” է տոնական տորթը:):
Էդգար Սահակյանը բերում է Արփենիկ Հակոբյանի 26-ամյակի տորթը
Այսքանով, սակայն, միջոցառումը չի ավարտել, քանի որ բեմում են հայտնվել “Nooz Band”-ն ու Արփենիկը, բայց այս անգամ իր թավջութակով: Բենդին եւ թավջութակահարուհուն “նվագակցել” է դիջեյի պաշտոնը ստանձնած ստեղնահար Արման Փահլեւանյանը: Հետո արդեն երաժիշտներին են միացել ստեղնահար Վահագն Հակոբյանը, միսթր Ավանգարդ-ֆոլք Արտո Թունջբոյաջյանն ու միջոցառումը շարունակել ջեմ-սեշն ձեւաչափով:):
Կարեն Մամիկոնյանը, Արփենիկ Հակոբյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
Երեկոյի ավարտին երգարվեստում արդեն իսկ իր առաջին քայլերն արած Արփենիկը տարածքը լքող բոլոր հյուրերին հանձնել է մակագրված DVD-ները` այդպիսով հայտնելով շնորհակալություն իր կյանքի շատ կարեւոր օրն իր կողքին գտնվելու եւ ուրախությունը կիսելու համար:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: