×


Արեւիկ Ալավերդյանը՝ սեւազգեստ ջրահարս

Արեւիկ Ալավերդյանը Երեւան իր վերջին այցի ժամանակ նկարահանվեց BRAVO.am-ի ֆոտոշարքում, իսկ այսօր ներկայացնում է նոր լուսանկարներ, որոնց հեղինակն Էմմա Գրիգորյանն է: Լուսանկարչի առաջարկով երգչուհին հանդես է գալիս սեւազգեստ ջրահարսի կերպարում, նկարահանումն իրականացվել է Սեւանա լճի ափին:

Արեւիկ Ալավերդյանը


“Նրա աշխատանքներով միշտ հիացել եմ: Տեւական ժամանակ բնակվում եւ աշխատում էր արտերկրում, եւ երբ վերադարձավ Հայաստան, առաջարկեց լուսանկարել, բայց հետաձգվեց, քանի որ այդ ժամանակ էլ ես Փարիզում էի: Այս այցիս ընթացքում կարողացանք իրականացնել ծրագրված ֆոտոշարքը”,-պատմել է Արեւիկը:

Երգչուհու դիմահարդարման եւ ոճափոխության հեղինակը հենց լուսանկարչուհին է. “Պարզապես վստահել եմ նրան ու սպասել արդյունքին: Կարծում եմ` հետաքրքիր է ստացվել: Նկարահանման ընթացքը շատ հեշտ ու կարճ տեւեց. գիտեր, թե ինչ է ուզում ստանալ, ես էլ սիրում եմ լուսանկարվել”:

Արեւիկ Ալավերդյանը


Արեւիկն արդեն Փարիզում է` ամուսնու մոտ, վերադարձի հաջորդ օրն էլ ներկա է եղել ընկերներից մեկի հարսանեկան արարողությանը.“Քանի որ այդ օրը նաեւ ամուսնուս տարեդարձն էր, երկուսը համատեղելով, հրաշալի օր անցկացրինք”:

BRAVO.am
Լուսանկարները` Thiternik.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW