×


Արեւիկ Ալավերդյանի ամուսնության 3-ամյակը Փարիզում եւ այցը Հռոմ

Արեւիկ Ալավերդյանն ու Հայկ Շահբազյանն ուղիղ երեք տարի առաջ Հայաստանում միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին, իսկ ամուսնությունից հետո Արեւիկը տեղափոխվեց Ֆրանսիա՝ ամուսնու մոտ:

Արեւիկ Ալավերդյանն ու Հայկ Շահբազյանը


Երգչուհին, որը նախկինում հանդես էր գալիս փոփ-ռոք ժանրում, BRAVO.am-ին պատմել է, որ ամեն տարի նշանավորում են ամուսնության օրը. “Այս անգամ էլ փարիզյան գեղեցիկ ռեստորաններից մեկում երկուսով նշեցինք: Նաեւ միմյանց նվերներ ենք անում եւ գրեթե միշտ կարողանում ենք կռահել, թե ինչ կցանկանայինք ստանալ”:

Արեւիկ Ալավերդյանը


Ամուսնության երեք տարիների ընթացքում Արեւիկը հասկացել է, որ դժվարություններն ընտանիքն ավելի են ամրացնում ու միասնական դարձնում. “Ինչպես բոլոր ընտանիքներում, մեզ մոտ էլ դժվարություններ լինում են, բայց, երբ մեկ դուռ փակվում է, մյուսն է բացվում: Պետք է լավատես լինել ու հավատալ Աստծուն, որովհետեւ հենց այնպես ոչինչ չի պատահում”:

Արեւիկ Ալավերդյանը


Հոբելյանական օրը Փարիզում նշելուց հետո ամուսիններն ուղեւորվել են Իտալիա, որտեղ նախատեսել են հանգստանալ երկու շաբաթ. “Վաղուց էի ցանկանում Հռոմում լինել, եւ քանի որ մեր մտերիմ ընկերներն ապրում են այստեղ, որոշեցինք այցելել նրանց”, - Իտալիա ժամանելուց անմիջապես հետո մեզ հետ զրույցում պատմել է Արեւիկը եւ հավելել, որ արդեն տպավորված է Իտալիայով:

Նրանք մի քանի օր կշրջեն Հռոմում, այնուհետեւ իտալական կղզիներից մեկում ընկերների հետ կշարունակեն հանգիստը:

BRAVO.am
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW