×


Արմենի ու Միլենայի սիրառատ ֆոտոշարքը :)

«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանը եւ պարուհի Միլենա Ոսկանյանը սկսել են ընկերություն անել 2015-ի փետրվարի 14-ից, իսկ այս տարի արդեն Սուրբ Վալենտինի օրը կնշեն նշանադրվածների կարգավիճակում: Սակայն մինչ այդ զույգը լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում եւ սիրո տոնի առթիվ միմյանց համար պատրաստած նվերներով փոխանակվել նախատեսվածից փոքր-ինչ շուտ:):

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


Ի դեպ, Արմենն ու Միլենան իրար ուղղված հաղորդագրություն ունեն, որն առաջին անգամ կկարդան հենց նյութում:

Արմեն. Ես գիտեմ, որ Միլենան նախընտրում է ինքնատիպ նվերներ մատուցել, բայց գաղափար անգամ չունեի, որ նման տորթ ու փափուկ բարձ եմ նվեր ստանալու: Սա մեր պաշտոնական առաջին Վալենտինն է:): Բացի միմյանց համար նվերներ պատրաստելը, շատ ենք սիրում միասին ռեստորան գնալ ու համեղ որեւէ բան ճաշակել:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


Մեր սիրո բանաձեւը մեր հավատարմությունն է, հանդուրժողականությունը, կոտոշների փափկացումը ժամանակի ընթացքում: Ներքին քիմիա կա, որը զգում ենք անգամ միմյանց ձեռք բռնելիս, իսկ բեմ բարձրանալիս միշտ իրար սեր ենք խոստովանում:

Խոստովանություն. «Միլս, արեւս, ես քեզ աշխարհի չափ սիրում եմ ու քեզ ամեն օր եմ ասելու դրա մասին մինչեւ կյանքիս վերջը»:

Միլենա.
Ճիշտն ասած` մտքովս անցնում էր, որ նվերս լինելու է իմ սիրելի ապրանքանիշի զարդի տեսքով: Անկախ նվերից, սիրո մեջ կարեւորում եմ վստահությունը, անկեղծությունն ու անմիջականությունը:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


Մեր սիրո բանաձեւն այն է, որ միշտ համերգներից առաջ միմյանց ասում ենք` «Դու ամենալավն ես»:

Խոստովանություն. «Արմեն, քեզ անսահման շատ եմ սիրում ու սիրելու եմ ամբողջ կյանքիս ընթացքում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է Check in - Friends' Club-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW