×


Որտե՞ղ է դիմավորելու Արմինկան Ամանորը :)

Արմինկան օրերս BRAVO.am-ին հյուրընկալել էր իր գեղեցկության սրահում` ցուցադրելու քրոջ` Լուսինե Նահապետյանի “հեղինակած” տոնածառը:): Երգչուհին մեզ հետ զրույցում ասել է` քանի որ Ամանորն ընտանիքի հետ նշելու է Արաբական Միացյալ Էմիրություններում, Ձմեռ պապիկն արդեն բերել է փոքրիկ Ալեքսի նվերը:

Արմինկան


Լուսինեն ասել էր, որ պիտի դաշնամուրը զարդարի. հետաքրքիր բան է մտածել, եւ մի քանի օր առաջ տեսանք դաշնամուրի վրա հավաքած այս տոնածառը:):

Ամանորը, նաեւ Սուրբ Ծնունդը սիրում եմ նշել ընտանիքիս հետ: Եթե այդ օրն աշխատանքային պայմանավորվածություններ եմ ունենում, հետաձգում եմ, որպեսզի գոնե կեսգիշերին լինեմ ընտանիքիս հետ: Կարծում եմ, որ ամենաընտանեկան այս տոներին պետք է լինել ընտանիքի հետ ու նշել միասին:

Արմինկան Ամանորն ընտանիքի հետ կնշի Արաբական Միացյալ Էմիրություններում


Վառ են ձմեռային այս տոների հետ կապված մանկական հիշողություններս. հայրիկս միշտ շատ շքեղ տոնածառ էր բերում. այն ժամանակ կարելի էր:), մայրիկս էլ խաղալիքներն արտասահմանից էր բերում, որոնց մի մասը մինչ այժմ պահում ենք:  Ծնողներս իսկապես տոն էին նվիրում մեզ: Հիշում եմ նաեւ նվերներս, որոնք միշտ լինում էին այն, ինչ ես ցանկանում էի:

Մի տեսակ չէի հավատում Ձմեռ պապիկի գոյությանը` հենց այդ նվերներից ելնելով:

Մայրիկս միշտ տոնածառի տակ նվերներ էր դնում, իսկ ես սիրում էի բաժանել դրանք:

Արմինկան


Մի տարի էլ մայրիկս տոնածառի շոկոլադե մի քանի հարկանի խաղալիքներ էր բերել. այն ժամանակ նման խաղալիքները հազվադեպ էին:), եւ ես դրանք հանում ու բաժանում էի մեզ հյուր եկած երեխաներին:

Ծնողներս ամեն ինչ արել են, որ ուրախ լինենք ու լավ մանկություն ունենանք: Հիմա էլ ես եմ փորձում նույնն Ալեքսի համար անել:

Որդիս ունի վիրտուալ ընկերներ, որոնց ինքն է ստեղծել: Երբ իր համար որեւէ բան եմ գնում, անմիջապես հիշում է իր ընկերներին` “Կարելի՞ է մի հատ էլ ընկերոջս համար”:

Ձմեռ պապիկն Ալեքսի համար արդեն բերել է սպասված նվերը,  քանի որ պետք է մեկնենք Հայաստանից:

Արմինկան


Ամեն տարի փորձում եմ ավելի ուրախ դիմավորել Նոր տարին` ակնկալելով էլ ավելի լավ ու բարի իրադարձություններ: Ամենակարեւորը` առողջ լինենք, ներքին խաղաղության մեջ ապրենք, անդառնալի կորուստներ չլինեն: Ձեռքբերումներն էլ են շատ կարեւոր, որովհետեւ աշխատանքիդ արդյունքն են…

Չէի ուզի, որ կրկնվեր 1988-1989-ի Ամանորը… Ես դպրոցական էի. շատ տխուր անցավ: Ուրախ տոն է, թող միշտ ուրախ անցնի, աղետներ էլ չլինեն:

Ամանորյա սեղանով զբաղվում է մայրս: Այնքան սիրով ու ոգեւորությամբ է անում, որ զարմանալ կարելի է: Հաշվի է առնում ամեն մի մանրուք` սփռոցից մինչեւ սպասք: Այնքան գեղեցիկ ձեւավորում է անում, որ կերակուրների առատությունն ու բազմազանությունը երկրորդական են դառնում:

Արմինկան


Մի քիչ անհասկանալի է, որ մարդիկ ձգտում են ճոխության, այն էլ` ստիպված: Դա համարում եմ անընդունելի, որովհետեւ կարելի է գցել քաղցր սեղան եւ ուրախ սրտով, ներդաշնակ ինքդ քեզ հետ դիմավորել Ամանորը:

Արդեն քանի տարի է` գերադասում եմ մի փոքր ավելին վճարել, բայց Ալեքսին արտասահման տանել. անցած տարվա հրավառությունը, որին սպասում էր ողջ Դուբայը, Ալեքսը երբեք չի մոռանա:

Այս տարին էլ բացառություն չի լինի. Ամանորն ընտանիքով կդիմավորենք Արաբական Միացյալ Էմիրություններում:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին