Շոու-բիզնեսի նորություններ ներկայացնող արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այս օրերին Բեյոնսեի հավանական հղիությունն է: Իսկ առիթը հանրահայտ երգչուհու` “Ինստագրամ”-ի իր էջում տեղադրած լուսանկարն է, որը կարող եք դիտել ստորեւ:
Բեյոնսեն
Բեյոնսեն ընտանիքի հետ մեկնել է հանգստի եւ ծովափին արված լուսանկարով, որտեղ ավազով հատուկ կլորացված է նրա որովայնը, կարծես հուշում է երկրպագուներին, որ պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:):
Բեյոնսեն առաջին հղիության ժամանակ
Հիշեցնենք, երգչուհին իր առաջին հղիության լուրը հայտնել է 2011 թվականի օգոստոսի 28-ին Լոս Անջելեսում կայացած “MTV Video Music Awards” մրցանակաբաշխության ժամանակ: Նարնջագույն երկար զգեստով Բեյոնսեն կարմիր գորգի վրա ցուցադրել էր կլորիկ փորիկը` ձեռքը դնելով դրա վրա, եւ ասել.“Անակնկալ ունեմ բոլորիդ համար:)’’:
BRAVO.am


×
5,077





