×


Գարիկ Սեփխանյանը՝ վթարից հետո իր վիճակի մասին

Գարիկ Սեփխանյանը հայտնվել է ավտոճանապարհային միջադեպում: «Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասանը երեկ՝ մարտի 18-ին, Երեւանում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել ու հայտնվել «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հումորիստն ասել է՝ իրեն լավ է զգում.«Փառք Աստծո, ոչ մի լուրջ բան չի եղել: Մի թեթեւ վնասվածքներ եմ ստացել, որոնք շուտով կանցնեն: Բժիշկների հոգատար վերաբերմունքի շնորհիվ ինձ այժմ լավ եմ զգում»:

BRAVO.am
Լուսանկարը՝ Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW