×


Գարիկի եւ Մարիաննայի զուգերգը կհնչի ռուսական ֆիլմում

Հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանը կրկին երգեր է գրել ռուսական արտադրության ֆիլմի համար, որոնցից մեկն էլ կատարում է իր կնոջ` Մարիաննայի հետ: BRAVO.am-ը տեղեկացրել է, որ նրա հեղինակած գործերը հնչում են “Что творят мужчины” կինոկատակերգությունում, իսկ նորերը նախատեսված են “Лёгок на помине” ֆիլմի համար, որի ռեժիսորը Եվգենի Աբիզովն է, գլխավոր դերակատարները` Գարիկ Խարլամովը եւ Կրիստինա Ասմուսը:

Գարիկը եւ Մարիաննան


Նա համագործակցության առաջարկը ստացել է այս ֆիլմերի երաժշտական պրոդյուսեր Արտաշես Անդրեասյանի կողմից, որը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի եղբայրն է.“Արդեն մի քանի ֆիլմի համար միասին աշխատել ենք, որոնց պրեմիերաները հաջորդաբար կլինեն: Այս ֆիլմն արդեն տեսել եմ, շատ հետաքրքիր կոմեդիա է”:

Մարիաննան, որը շուտով կմայրանա, ամուսնու հետ երաժշտական ասպարեզում առաջին անգամ չէ, որ համագործակցում է:). նրա ձայնը հնչում է նաեւ “Ինչ են անում տղամարդիկ” ֆիլմում: “Այս անգամ որոշեցինք գործերից մեկը դուետով ներկայացնել: Երգերի հեղինակային իրավունքներն ինձ են պատկանում, բայց չգիտեմ` մեր դուետն առանձին կներկայացնենք, թե կմնա ֆիլմի շրջանակում: Իմ գրած երգերը կինս շատ սիրուն է երգում, բայց որպես երգչուհի հանդես գալու նպատակ չունի, եւ այս դեպքում իր երգելը շատ լավ տարբերակ է”,-նշել է Գարիկը:

Նոր կինոկատակերգության բոլոր սաունդթրեքերը ֆիլմարտադրողների ցանկությամբ անգլալեզու են.“Նրանք ինձ ուղարկում են որոշ կադրեր կամ ասում են` ինչ տեսակի ֆիլմ են նկարում, ես էլ տեսարաններին համապատասխան գրում եմ մեղեդին: Աշխատում եմ իմ ստուդիայում, բայց նաեւ գնացել եմ Մոսկվա ու ծանոթացել կինոընկերության անդամների հետ. հիմա որպես ընկերներ շփվում ենք”:

Գարիկը


Գարիկը պատմել է, որ “Лёгок на помине” ֆիլմի համար նախապես որոշել էին աշխատել ռուս ռեփերներից մեկի հետ, սակայն ժամանակի սղության պատճառով չեն հասցրել համագործակցել.“Դեռ անունը չեմ տա, քանի որ հետո հնարավոր է մեր գաղափարն իրականացնենք”:

Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մարտին, իսկ թե Երեւանի կինոթատրոններում կցուցադրվի, հումորիստ-երաժիշտը հստակ չգիտի.“Ճիշտն ասած` իրենց չեմ հարցրել երեւանյան պրեմիերայի մասին, ինձ էլ հետաքրքրեց այդ հարցը, որ խոսեմ, կիմանամ:)”:

Ի դեպ, Գարիկ Պապոյանն այժմ աշխատում է “Ինչ են անում տղամարդիկ 2”-ի ֆիլմի համար.“Այս պահին այն նկարահանվում է Միացյալ Նահանգներում, իսկ ես այստեղ աշխատում եմ երաժշտության ստեղծման վրա”:

“Лёгок на помине” ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գարիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW