×


Գոհար Գասպարյանը նշել է 30-ամյակը :)

Հաղորդավարուհի, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այսօր դարձել է 30 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ առաջինն իրեն շնորհավորել է սիրելին.«Հեռախոսս ուղղակի չի դադարում զանգել: Բազում են նաեւ հաղորդագրություններն ու «ֆեյսբուքյան» գրառումները: Շատ հաճելի է կեսգիշերից շնորհավորանքներ ստանալ: Անշուշտ, այս ամենն ուղեկցվում է անակնկալներով եւ նվերներով»:

Գոհար Գասպարյանը


Նրա խոսքով` 30-ը հրաշալի տարիք է, գնահատում է ապրած տարիները, որոնց ընթացքում շատ բան է հասցրել անել, նաեւ ընկերացել է լավ մարդկանց հետ: Քանի որ այս շրջանում գերզբաղված է, տոնական օրվա մեծ մասն անցկացրել է աշխատանքային մթնոլորտում` գործընկերների հետ: 

Մեր հարցին, թե երբ է նախատեսում ամուսնանալ, Գոհարը նախընտրել է չբարձրաձայնել. «Չէի ցանկանա խոսել այդ մասին: Գիտեմ, որ հայերի համար ամենաքննարկվող ու հետաքրքիր թեման է: Առանց այդ էլ մենք ուշադրության կենտրոնում ենք, այդ պատճառով ավելորդ ուշադրություն չեմ ցանկանում ինձ վրա սեւեռել: Կշարունակեմ նույն ոճով: Ներողություն խնդրելով լսարանից` ամեն դեպքում անձնականը թողնենք անձնական»:

Գոհար Գասպարյանը եւ Ռոման Բուվիենը


Անդրադառնալով իր նոր` «Հայաստանի համը» հաղորդաշարին, որ վարում է ֆրանսիացի խոհարար Ռոման Բուվիենի հետ, Գոհարն ասել է, թե իրենց նպատակը հայկական ավանդական բաղադրատոմսերը պահպանելն ու միաժամանակ հայաստանյան եւ արտերկրի հեռուստադիտողին մեր լեռնաշխարհի հարստությունը ցույց տալն է.«Ֆրանսիացի ծանոթներիցս մեկն ասել էր, որ ճանաչում է մի մարդու, ով շատ է հետաքրքվում հայկական խոհանոցով: Այդ մարդը Ռոմանն էր: Կապ հաստատեցինք նրա հետ եւ առաջարկեցինք համագործակցել: Նա անչափ սիրում է մեր երկիրը, սովորում է մեր լեզուն, ֆրանսիացի լինելով, դարձել է Հայաստանի մի մասը: Այսպիսով՝ հետաքրքիր ենք դառնում նաեւ արտերկրի հեռուստադիտողին. նպատակ ունենք հաղորդումը երկրի սահամաններից դուրս հանել»:

Հաղորդավարուհին նշել է, որ մեծ հպարտությամբ է բացահայտում հայկական խոհանոցը. ամեն օր զարմանում է, թե որքան հարուստ է այն, եւ նոր հաղորդաշարը եւս մեկ առիթ է, որպեսզի եւ՛սովորի եւ՛ սովորեցի:

BRAVO.am-ը շնորհավորում է Գոհարին` մաղթելով երջանկություն եւ մասնագիտական նորանոր վերելքներ: 

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW