×


Դավիթ Թադեւոսյանը՝ իր մասնակցությամբ նոր սերիալի եւ հանգստի մասին

“Հարազատ թշնամի” սերիալի ավարտից ամիսներ են անցել: Գլխավոր հերոսին` Սպարտակին, մարմնավորող Դավիթ Թադեւոսյանն այս ընթացքում բացակայել է հեռուստաէկրաններից, բայց ոչ նկարահանման հրապարակից: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ առաջիկայում կվերադառնա եթեր:

Դավիթ Թադեւոսյանը


“Միաժամանակ մի քանի նկարահանմամբ եմ զբաղված: Սեպտեմբերից “Արմենիա” հեռուստաընկերության  եթերում կցուցադրվի իմ մասնակցությամբ նոր սերիալ եւ բազմասերիանոց մեկ այլ նախագիծ”,-նշել է նա` հավելելով, որ այս շրջանում զբաղված է նաեւ գեղարվեստական նոր ֆիլմում խաղալու նախապատրաստական աշխատանքներով:

Դավիթ Թադեւոսյանի որդին


Ամառային արձակուրդի մասին խոսելիս Դավիթ Թադեւոսյանն ասել է, որ Միացյալ Նահանգներում գտնվելիս փորձել է աշխատանքը համատեղել հանգստի հետ, եղել է նաեւ Չինաստանում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Թադեւոսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW