Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում տալուց հետո մեկնել էին ամուսնական ճանապարհորդության: Նորապսակները BRAVO.am-ին պատմել են, որ մեղրամիսն անցկացրել են Հունաստանում:
Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը` Սանտորինիում
Նրանք միմյանց ճանաչում են ուսանողական տարիներից, ընկերական շփումը աստիճանաբար վերածվել է բուռն սիրո. «Ծանոթացել ենք մեր ընկերոջ` դերասան Աշոտ Հակոբյանի միջոցով: Մի քանի տարի շփվելուց հետո հասկացանք, որ անտարբեր չենք իրար նկատմամբ: Որպես այդպիսին, սիրո խոստովանություն չի եղել. իմ հատուկ ուշադրությունից Անին հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ:)»,- ասել է Վիգենը:
Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը` Սանտորինիում
Զույգը նշանադրվել է այս տարվա մայիսի 11-ին, իսկ հուլիսի 19-ին Շահումյանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում դերասան Աշոտ Հակոբյանի քավորությամբ ստացել Աստծո օրհնությունը.«Ի սկզբանե ես ու Անին չէինք ցանկանում ավանդական հայկական հարսանիք ունենալ: Նախապատրաստական բոլոր հարցերով երկուսով ենք զբաղվել: Հայկական տաշի-տուշի, հարսի տուն, փեսայի տուն գնալ չի եղել: Հարսանյաց սրահից վերցրել եմ սիրելիիս, գնացել ենք եկեղեցի, այնուհետեւ նշել մեր միությունը»:
Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը` Սանտորինիում
Հարսանիքի գիշերն ամուսիններն ուղեւորվել են հարսանեկան ճամփորդության: Մեզ հետ զրույցում դերասանն ասել է, որ Հունաստանում օրերը հետաքրքիր ու հագեցած են անցել.«Հասցրել ենք ծանոթանալ հունական մշակույթին, սովորույթներին: Տպավորված ենք սիրո կղզի համարվող Սանտորինիով: Բացահայտել ենք, որ Կրետե կղզում հայկական եկեղեցի կա, որը գործում է կիրակի օրերին»:
BRAVO.am-ը մեծ սեր եւ երջանկություն է մաղթում զույգին:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Վիգեն Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: