Դիանա Գրիգորյանը տեւական դադարից հետո դարձյալ էկրանին է: Նա մոտ մեկ ամիս է` նկարահանվում է “ATV”-ի “Վերջին հայրիկը” սերիալում` մարմնավորելով Սոնային: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դերն իրեն առաջարկել է սցենարիստ եւ պրոդյուսեր Անահիտ Մխիթարյանը:
Դիանա Գրիգորյանը
“Հենց սկզբից կերպարը շատ հավանեցի: Անկեղծ, համարձակ ու անմեղ աղջիկ է, ով սիրահարված է գլխավոր հերոս Դավիթին, ում մարմնավորում է Վարդան Հովսեփյանը: Կերպարս նախորդներից շատ տարբեր է, ինչի համար ուրախ եմ: Նկարահանումները շատ լավ են անցնում, որին նպաստում է թե՛ նկարահանող խումբը, թե՛ դերասանական կազմը: Շատ լավ խաղընկերներ ունեմ”,-ասել է նա:
“Շանթ”-ի “Քաղաքում” սերիալից հետո մոտ մեկ տարի հեռուստանախագծերում չնկարահանվելուն Դիանան իր բացատրությունն ունի. կարծում է`անընդհատ էկրաններին լինելը հոգնեցնում է թե՛ հեռուստադիտողին, թե՛ դերասանին: Փոխարենը նա չի բացակայել բեմից` խաղալով Գաբրիել Գարսիա Մարկեսի “Ես միայն զանգահարելու եմ եկել” պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ:
Դիանա Գրիգորյանը
Խոսելով նոր դերի մասին արձագանքներից` դերասանուհին ասել է, որ միայն դրական կարծիքներ է լսել.“Շատերը խղճում են Սոնային: Թեեւ Իռենը շատ էր տպավորել, բայց արդեն նոր կերպարով եմ սկսում ընկալվել”:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դիանայի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: