×


Երգչուհի Սերինե Պողոսյանը մայր է դարձել :)

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի դուստրը` Սերինեն, ով հանրությանն առավել հայտնի է Անդրեի հետ “Սառը քամի” զուգերգով, առաջին անգամ մայրացել է: 2014 թվականի ամռանն ամուսնացած երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ամուսնուն` Ալիկ Սարգսյանին, դուստր է պարգեւել:

Սերինե Պողոսյանն` ամուսնու հետ


Երիտասարդ զույգի աղջնակը ծնվել է հուլիսի 25-ին: Երջանիկ ծնողները փոքրիկին անվանակոչել են Արեգա:

Սերինե Պողոսյանն` ամուսնու հետ


Նորաթուխ մայրիկը մեզ հետ զրույցում նշել է, որ հղիության ընթացքում հաճախել է յոգայի պարապմունքների, ծննդաբերությունից հետո էլ իրեն շատ լավ է զգում:

Սերինե Պողոսյանն` ամուսնու հետ


BRAVO.am-ն Արեգային եւ բոլոր երեխաներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Սերինե Պողոսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW