×


Էդգար Ռոստոմյանը լռում է կնոջ մատուցած շատ մեծ նվերի մասին :)

Երաժիշտ, “Armenoids” խմբի հիմնադիր, “Եղբայրներ” հեռուստասերիալի դերասան Էդգար Ռոստոմյանը երեկ դարձել է 34 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ շնորհավորանքների եւ բարեմաղթանքների հաշիվը կորցրել է:). “Առաջինը, բնականաբար, կինս` Նադյան, շնորհավորեց, հետո մայրս ու կարելի է ասել` ողջ աշխարհը”:

Էդգար Ռոստոմյանը կնոջ` Նադեժդա Հովհաննիսյանի հետ


Էդգարը ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի անդամների հետ` նեղ միջավայրում. “Արդեն մի քանի տարի է`այսպես է ստացվում: Նախանցյալ տարի ծննդյանս օրը դիմավորել եմ ինքնաթիռում. Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան: Նշեցինք շատ հետաքրքիր, ուրախ միջավայրում` շամպայնով:)”:

Էդգար Ռոստոմյանը կնոջ` Նադեժդա Հովհաննիսյանի հետ


Ի դեպ, նրա կինը` մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, ամուսնուն շատ մեծ նվեր է արել, սակայն այդ մասին երաժիշտը դեռեւս նախընտրում է լռել :):

Էդգար Ռոստոմյանի կինը` մոդել Նադեժդա Հովհաննիսյանը (Լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)


BRAVO.am-ը եւս շնորհավորում է Էդգար Ռոստոմյանին` ցանկանալով ինչպես ստեղծագործական նորանոր հաջողություններ, այնպես էլ ընտանիքի համալրում:):

Տեքստը`Հասմիկ Միկիչյան/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի. Արթուր Հովակիմյանի եւ Էդգար Ռոստոմյանի “ֆեյսբուքյան” էջից
Թոփ լուսանկարը` “ԷԼ Style” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW