Էմմա Ասատրյանի` հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է: Ջազ երգչուհու ընտրյալը երաժիշտ, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանն է: Մեզ հետ զրույցում նորահարսն ասել է, որ այս օրերին ճանապարհորդում են:
Էմմա Ասատրյանը
29-ամյա երգչուհին, սակայն, նախընտրել է խոսել ոչ թե անձնական, այլ ստեղծագործական կյանքի մասին` տեղեկացնելով, թե ինչով է պայմանավորված հարաբերական դադարը.“Պատճառն ու մեղավորը, չեք հավատա, բայց Մարտին Միրզոյանն է, ով գրեթե բոլոր ստեղծագործություններիս գործիքավորման հեղինակն է”:
Էմմա Ասատրյանը
Երգչուհու համար Մարտինը վստահելի գործընկեր է, միայն թե կարող է սպասեցնել տարիներով.“Այս նոր երգիս համար սպասում եմ գործիքավորման 2014 թվականի օգոստոսից:)”:
BRAVO.am
Լուսանկարներն` Էմմա Ասատրյանի արխիվից


×
6,390





