×


Էմմին խնջույք է կազմակերպել ապագա երեխայի պատվին :)

Էմմին տարեսկզբին տեղեկացրեց, որ ամուսնացել է եւ անչափ երջանիկ է սիրելիի կողքին, այնուհետեւ տարածվեց բարի լուր, որ երգչուհին առաջին անգամ կմայրանա, իսկ ահա երեկ համացանցում տարածված լուսանկարի շնորհիվ հայտնի է դարձել, որ ապագա ծնողները խնջույք են կազմակերպել իրենց առաջնեկի պատվին:):

Էմմին շուտով կմայրանա


“Baby Shower”-ը` ապագա մայրիկին եւ լույս աշխարհ գալ պատրաստվող երեխային նվիրված միջոցառումը, լայն տարածում ունի Միացյալ Նահանգներում: Խնջույքին ներկա է եղել նաեւ երգչուհի Էռնա Յուզբաշյանը, որի հետ hումորային լուսանկարը Էմմին հրապարակել է իր “ֆեյսբուքյան” էջում:

Էմմին եւ Էռնա Յուզբաշյանը


Երգչուհին շնորհակալություն է հայտնել իր բոլոր ընկերներին, որոնք ներկա են եղել միջոցառմանը, Նազենի Հովհաննիսյանն էլ ափսոսանք է հայտնել ապագա մայրիկի կողքին չգտնվելու համար.“Ափսոս այդտեղ չենք, որ գանք… ։): Էմմուլ, օրեցօր գեղեցկանում ու ծաղկի նման բացվում ես։)”,-գրել է նա:

BRAVO.am
Լուսանկարները` Էմմիի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW