×


Ինգա Արշակյանն ընտրյալ ունի :)

Հանրությանը հետաքրքրում է հայտնիների ոչ միայն ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը: Այս անգամ խոսակցությունների “թիրախը” Ինգա Արշակյանն է: Երգչուհուն վերջին շրջանում ուղեկցում է մի տղամարդ, զույգը միասին էր ներկայացել նաեւ այս ամիս տեղի ունեցած Լիլիթ Մարգարյանի “Gallery 100”  հավաքածուի ցուցադրությանը:

Ինգա Արշակյանն` ընտրյալի հետ


Լուրեր են տարածվել, որ Ինգան նշանադրվել է եւ պատրաստվում է շուտով ամուսնանալ: Խոսակցությունների հավաստիությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապ է հաստատել հենց երգչուհու հետ, ով հետեւյալն է նշել.“Դեռ չեմ ուզում մանրամասնել: Շատ շուտով կլինեն լավ նորություններ, որոնց մասին անպայման տեղյակ կպահեմ”:

Ինգա Արշակյանը


Ինգա Արշակյանը “Եվրատեսիլ 2015”-ում Հայաստանի ներկայացուցիչ “Genealogy” խմբի 6 մասնակցից մեկն է: Հաջողություն ենք մաղթում նրան ինչպես մրցույթում, այնպես էլ անձնական կյանքում:):

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Առաջին ալիքի

Կարդալ ավելին

Quality Sign BW