Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ են ամուսնանում տղամարդիկ, որո՞նք են պատճառները: Lady կայքը ներկայացրել է սոցիալական հարցում, որին մասնակցել են 19-ից 39 տարեկան տղամարդիկ ու խոստովանել, թե ինչու են ամուսնանում:
Հարցված տղամարդկանց 64 տոկոսը ամուսնանում է, որովհետեւ այդպես են ուզում կանայք
Դուք մտածեցի՞ք, թե տղամարդիկ այդքան լսող են ու ենթարկվող: Պատճառն այդ չէ. եթե տղամարդը երկար ժամանակ հարաբերություններ է ունենում կնոջ հետ, ապա վերջինս ուզում է օրինականացնել իրենց հարաբերությունները: Տղամարդուն հիմնականում միեւնույն է իր պաշտոնական դիրքը հասարակությունում, սակայն եթե կինը պնդում է, տղամարդը համաձայնվում է:
Հարցված տղամարդկանց 59 տոկոսը ամուսնանում է, որպեսզի ստեղծի իր կարիերան
Հարցման արդյունքների համաձայն, ամեն երկրորդ տղամարդ նշել է հենց այս պատճառը: Ասում են, ամեն ինչին հասնել ուզող տղամարդը պետք է ամուսնացած լինի: Տնօրենությունը հիմնականում վստահում է հենց ամուսնացած տղամարդկանց` համոզված լինելով, որ նրանք ավելի կազմակերպված են ու պատասխանատու: Եթե տղամարդը ամուսնացած է, նա ավելի շուտ իր խնդիրները կքննարկի կնոջ հետ՝ ալկոհոլի օգնությանը դիմելու փոխարեն:
Հարցված տղամարդկանց 44 տոկոսը ամուսնանում է, եթե կինը հղի է
Տղամարդիկ կասկածում են, փորձում են որքան հնարավոր է երկարացնել իրենց ազատություն ունենալու հնարավորությունը, բայց երբ ընկերուհին հայտնում է, որ հղի է, դա ինքնատիպ խթան է հանդիսանում պաշտոնական քայլին դիմելու համար: Դա չի նշանակում, որ ամուսնանալ ցանկացող աղջիկները պետք է շտապ հղիանան իրենց սիրելիներից, որովհետեւ շատ են նաեւ դեպքերը, երբ հենց հղիության մասին լուրն է զույգերի բաժանման պատճառ է դառնում:
Հարցված տղամարդկանց 40 տոկոսը ամուսնանում է, որպեսզի գոնե մեկ անգամ հասկանա` ի՞նչ է նշանակում լինել այդ կարգավիճակում
Նման տղամարդիկ դիտարկում են ամուսնությունը որպես ինքնատիպ փորձ, էքսպերիմենտ: «Ինչո՞ւ ոչ, փորձենք» մտածում են նրանք ու գործի անցնում: Ի դեպ, այս պատրաստակամությունը չի նշանակում, որ նրանք կրում են արված քայի պատասխանատվությունն ու պատրաստ են նվիրել իրենց միայն մեկ կնոջ: Նման տղամարդիկ ամուսնանում են, որ կյանքի վերջում չզղջան ամուսնանալու փորձ չունենալու մասին:
Հարցված տղամարդկանց 38 տոկոսը ամուսնանում է, որպեսզի միայնակ չմնա
Տղամարդը, կարծես, միայնակ գայլ լինի, ով անդադար փնտրում է: Նման տղամարդիկ ավելի հանգիստ են, երբ «որսից» վերադառնալիս նրանց տանը սպասում են:
Հարցված տղամարդկանց 33 տոկոսը ամուսնանում է ավանդույթի համաձայն
Հարցվածներից յուրաքանչյուր երրորդ տղամարդ մտածում է, որ ամուսնությունը պարտադիր երեւույթ է, որովհետեւ իր ծնողները, տատիկներն ու պապիկները եւս ամուսնացել են: Ամուսնությունը նրանց համար պարտադիր բնույթ կրող ավանդույթ է:
Հարցված տղամարդկանց 27 տոկոսը ամուսնանում է, որպեսզի օգնող ունենա
Տղամարդը ամեն վայրկյան աջակցության կարիք ունի, համենայն դեպս, հենց այսպես է կարծում հարցվածներից յուրաքանչյուր չորորդը: Կնոջ մեջ տղամարդը փնտրում է աջակցություն, օգնություն եւ հիմք, որի վրա կկարողանա կառուցի իր «շենքը»:
Հարցված տղամարդկանց 23 տոկոսը ամուսնանում է, որովհետեւ դա ռոմանտիկ է
18-ից 25 տարեկան տղամարդկանց համար ամուսնությունը ամենառոմանտիկ երեւույթներից մեկն է: Նման տղամարդիկ միանգամից ամուսնանում են, երբ գինովցած են սիրով ու կրքով: Նրանք վստահ են, որ միայն ամուսնության շնորհիվ նրանց հարաբերությունները ավելի ամուր կդառնան:
Հարցված տղամարդկանց 23 տոկոսը ամուսնանում է, որովհետեւ կինը հարուստ է
Նման տղամարդիկ եւս կան: Այս տղամարդկանց կնոջ մեջ գերում, նախ եւ առաջ, է գումարը, հետո նոր մնացածը:
Հարցված տղամարդկանց 21 տոկոսը ամուսնանում է, որովհետեւ հենց դա են ուզում նրանց հարազատները
Հաճախ է լինում, երբ ծնողները որոշում են ամուսնացնել որդուն եւ ստիպողաբար ընտրում են նրանց համար, իրենց կարծիքով, ամենահարմար թեկնածուին: Դժվար է ասել, թե ինչպիսի ապագա ունեն այդկերպ ամուսնացած զույգերը:
Հարցված տղամարդկանց միայն 10 տոկոսն է ամուսնանում, որովհետեւ սիրում է:
Հարցված տղամարդկանց միայն յուրաքանչյուր տասներորդն է խոստովանել, որ կամուսնանա միայն այն դեպքում, եթե իրոք սիրի: Բայց տղամարդիկ հիմնականում չեն վստահում իրենց զգայարաններին եւ սերը ամուսնության համար բավարար պատճառ չեն համարում:
Մեկնաբանությունների տեսքով կարող եք գրել նաեւ ձեր կարծիքը, թե որ դեպքերում են ամուսնանում տղամարդիկ` պատճառները շատ են:):
Bravo.am
Լուսանկարները` համացանցից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: