Դիմացինին համակրելու հարցում մեծ նշանակություն ունի ձայնը, անգամ որոշիչ: Ճապոնիայում, օրինակ, գեյշաները հրաշալի տիրապետում էին ձայնի արվեստին: Նրանք տղամարդկանց խելքահան էին անում ոչ միայն մարմնի լեզվով, այլեւ ձայնի օգնությամբ: Ձայնի ազդեցության մասին է վկայում նաեւ հեռախոսային սեքս ծառայությունների տարածվածությունը, եւ չի բացառվում, որ դյութիչ ձայնի տիրուհիներն, ովքեր միայն զրուցելով խելքահան են անում հազարավոր բաժանորդների, իրականում ցանկալի արտաքին չունենան: Ուսումնասիրության համաձայն` էրոտիկ տեսարաններով ֆիլմերի ազդեցությունը եւս նվազում է, եթե այն դիտում ենք առանց ձայնի: Մասնագետները փաստում եմ, որ հատկապես ցածր, հանդարտ ձայնն է ակտիվացնում հակառակ սեռի սեռական ցանկությունը:
Սեքսի ժամանակ կնոջ տնքոցները բնական երեւույթ են
Այո, հիմնականում կանայք ավելի շատ են աղմկում սեքսի ընթացքում, քան տղամարդիկ, սակայն դա չի նշանակում, որ հակառակ դեպքում հաճույքը նվազում է: Այս առումով իրարամերժ կարծիքներ են հնչում: Որոշ կանայք հաճույքն արտահայտում են նույնիսկ արտասվելով կամ ծիծաղով, ինչն, անշուշտ, հնարավոր է ցնցի տղամարդուն:
Հետաքրքիր է, որ կանայք նույնչափ գրգռվում են տղամարդկանց տնքոցներից, ինչպես տղամարդիկ` կանանց: Սակայն ինչպես կենդանական աշխարհում, այնպես էլ մարդկանց դեպքում հույզերն արտահայտում են կանայք: Ի դեպ, կենդանիներից միայն շիմպանզեներն են մարդկանց պես աղմկում սեքսի ժամանակ, սակայն եթե այդ ընթացքում տարածքում ավելի “գեղեցկադեմ” շիմպանզե է հայտնվում, ապա էգ շիմպանզեն պարզապես լռում է:): Ինչեւէ, ձայների ազդեցության ուժը գիտակցելով` կանայք կարող են հեշտությամբ ձեւացնել եւ օգտագործել այն:
Մեծ Բրիտանիայի “Լիդս” համալսարանի գիտնականները փաստում են, որ կանայք, ցանկանալով գոհացնել զուգընկերոջը, ձեւացնում են, թե օրգազմ են ստանում` օգտագործելով ձայնն ու շնչառությունը: Ձայնարկությունները կիրառում են նաեւ սեռական ակտի ավարտն արագացնելու նպատակով:
“Ախուվախերը” բարձրացնում են տղամարդու ինքնագնահատականը
Սեքսի ժամանակ կնոջ տնքոցներն ու “ախուվախերը” բարձրացնում են տղամարդու ինքնագնահատականը: Նման արձագանքն ասես ապացուցում է, որ տղամարդն ամեն ինչ ճիշտ է անում: Սակայն սա չի նշանակում, որ կանայք պետք է արհեստական կամ ֆիլմային ձայներ հանեն:
Հետաքրքիր փաստ է, որ սեքսի ժամանակ կանայք կարող են հազարավոր բաների մասին մտածել, անգամ արտահայտվել: Երբեք մի խոսեք այնպիսի բաների մասին, որոնք կապ չունեն սեքսի հետ: Չի կարելի պահն օգտագործել եւ տղամարդուց խնդրել, օրինակ, թանկարժեք մուշտակ: Անկողինը սեր, հաճույք պարգեւելու եւ ստանալու համար է, այլ ոչ թե առեւտրի:
Սեքսի ժամանակ տեղին են հաճոյախոսությունները: Օրինակ, եթե տղամարդուն ասում եք` “Այս ինչ մեծ է”, նույն ազդեցությունն ունի, եթե տղամարդը կնոջն ասի` “Ինչ սիրուն ես” կամ “Սիրում եմ քո մարմինը”: Կարեւոր է նաեւ ասել այն, ինչ ուզում ես, որ նա անի քեզ հետ: Ցանկությունների բարձրաձայնումը առավելագույն հաճույքի երաշխիքներից է: Տղամարդիկ սիրում են լսել, թե ինչ է ուզում կինը, այլ ոչ թե գուշակել: Հրահրեք տղամարդուն հատուկ բառերով, նրա մեջ արթնացրեք որսորդին, ով սիրում է տիրանալ:
Հետաքրքիր է իմանալ, թե սեքսի ժամանակ ինչ բառեր են ամենից հաճախ օգտագործում այլազգի կանայք: Այսպիսով` սլովակուհիներն ասում են` “Այո, ավելի արագ”, գերմանուհիներն ասում են` “Օ յեհ- օ յեհ”, հունգարուհիները` “Իգեն- իգեն”, պորտուգալուհիները`“Սիմ-սիմ”, վրացուհիները` “Միդի-միդի”:
Պատրաստեց` Կ.Ա.-ն
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: