×


Սոնան եւ Արա Մարտիրոսյանը

Ինչպես է Արա Մարտիրոսյանին հաջողվել փոխել Սոնայի հոգեվիճակը

«В сердце сорок градусов»` այսպես է կոչվում Սոնայի եւ Արա Մարտիրոսյանի զուգերգը, որի պրեմիերան երգիչներն իրականացրին երեկ` իրենց ակումբային համերգի ժամանակ: Երեկոյի մեկնարկն իր վրա էր վերցրել Սոնան, քանի որ գործընկերը 14 տարվա դադարից հետո առաջին անգամ պետք է երգեր հայրենիքում:

«Իհարկե, հուզված եմ: Ակնկալիքս այն է, որ տամ հանդիսատեսին այն ամենը, ինչ կուտակել եմ այս տարիների ընթացքում»,-BRAVO.am-ի հետ զրույցում նախքան իր ելույթն ասաց Արան:

Սոնան

Անդրադառնալով համագործակցությանը` երգիչները նշեցին, որ վաղուց էին պլանավորել զուգերգը, սակայն պարբերաբար հետաձգվել է.«Հաշվի առնելով մեր համահունչ ձայնային տվյալներն ու երաժշտական նախասիրությունները` երկար տարիներ ձգտել ենք սրան: Անցած «Տաշի շոու»-ի ժամանակ պայմանավորվեցինք, որ պետք է անպայման անենք: ԱՄՆ մեկնելուց հետո գրեցի երաժշտությունը, ուղարկեցի Սոնային, եւ նա շատ հավանեց: Այնուհետեւ Ավետ Բարսեղյանը գրեց բառերը, գործիքավորումն էլ արեցին Կարենն ու Սեւակը: Կարծում եմ` ստացված երգ է` մեր ոճի մեջ»,-պատմեց Արան:

Սոնան էլ խոստովանեց, որ Արայի հեղինակած երաժշտությունը փոխել է իր հոգեվիճակը.«Նախ նշեմ, որ երբ լսեցի նրա «Հերիք է, սիրտ» երգը, որոշեցի` անպայման զուգերգ պետք է ունենանք: Տարիների ընթացքում շատ էին ասում, որ էներգետիկայով, տեմբրով նման ենք: Կարծում եմ` եթե արտիստներն իրար նման են, ուշ թե շուտ համագործակցություն կծնվի: Հուսահատ վիճակում էի, երբ Արան ուղարկեց երաժշտությունը, քանի որ զգում եմ` մարդկանց երաժշտական ճաշակն ահավոր ընկել է: Մտածում եմ` գուցե ես եմ սխալ երգում, բայց հասկանում եմ, որ չեմ կարող ինքս ինձ դավաճանել, Արան` առավել եւս: Երաժշտությունը լսելուց հետո, կարծես, թեւեր եմ առել ու հասկացել, որ ճիշտ է այն ամենը, ինչ անում ենք»:

Սոնայի եւ Արա Մարտիրոսյանի համերգին

Թեեւ Սոնան ի սկզբանե մտածել է, որ զուգերգը հայերեն կլինի, Արան առաջարկել է ռուսալեզու կատարում.«Տղամարդկային էր առաջարկը, նա համաձայնեց:)»,-նշեց երգիչը:

Նրանց զուգրեգն առանց տեսահոլովակի չի մնա.«Մտադիր ենք նաեւ առաջիկա օրերին հոլովակ նկարահանել: Ռեժիսորը կլինի Արեն Բայադյանը, ինչպես մենք ենք ասում, մեր սեփական օգտագործման ռեժիսորը:)»,-կատակով ասաց երգիչը:

Արա Մարտիրոսյանը

Ի դեպ, Սոնան եւ Արան մտադիր են այս համագործակցությամբ հիմք դնել նոր նախագծի, որի շրջանակում կներկայացնեն տարբեր լեզուներով երգեր:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW