×


Նարեկ Հայկազյանի ընտանիքը

Ինչպես է տոնում 34-ամյակը Նարեկ Հայկազյանը

Նարեկ Հայկազյանի համար մայիսի 30-ը տոնական է: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: BRAVO.am-ին նա ասել է, որ մաղթանքների տարափը սկսվել է ուղիղ կեսգիշերին, իսկ առաջին շնորհավորանքն էլ տղաների կողմից է եղել:

«Ժաը 12-ը խփելուն պես որդիներս իրենց մաղթանքները հղեցին, հետո էլ կինս՝ Ծովինարը: Հագեցած ու ուրախ գիշեր եմ անցկացրել. ընկերներս տորթով ու խմիչքով մեզ հյուր էին եկել: Մինչ այս պահը շատերն են հասցրել շնորհավորել, ինչի համար շատ ուրախ եմ ու բոլորին շնորհակալ»,- ասել է հոբելյարը:

Նարեկ Հայկազյանը՝ որդիների հետ


Նա դեռ չգիտի՝ ինչպես է անցկացնելու տոնական երեկոն.«Առաջին տարին է, որ ոչինչ նախապես չեմ ծրագրել: Այս տարի ծնունդս այդքան էլ չեմ կարեւորում. 35-ամյակիս եմ պատրաստվում:): Լավ իմանալով կնոջս ու ընկերներիս՝ վստահ եմ՝ երեկոյան փոքրիկ հավաքույթ կունենանք մեր տանը»:

Տորթի մոմերը փչելիս Նարեկը միշտ նույն երազանքն է մտապահում.«Ուզում եմ՝ ես ու ընտանիքս առողջ լինենք, իրարից անպակաս, մնացած ամեն բանի ժամանակի ընթացքում կհասնենք»:

Նարեկ Հայկազյանը՝ կնոջ հետ


Խոսելով ձեռքբերումներից՝ նա նշել է.«Ինձ երջանիկ մարդ եմ համարում: Ունեմ ինձ շատ սիրող կին, երեխաներ, ծնողներս կողքիս են, շրջապատված եմ կամեցող ու հասնող ընկերներով: Սիրում եմ ու սիրված եմ, այսքան ժամանակ իմ հասցեին վատ խոսքեր չեմ լսել, շրջապատում հարգանք ունեմ: Աշխատանքային կյանքում նույնպես ամեն բան հարթ է ընթանում, շատ սիրելի դերեր ունեմ, որոնք հետագայում ավելի շատանալու են: Մի խոսքով՝ ինչի հնարավոր է հասնել 34 տարեկան հասակում, ես հասել եմ»:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանին եւ նորանոր հաջողություններ ցանկանում:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Հայկազյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին