Իրինա Ալեգրովայի` այսօր Մարզահամերգային համալիրում նախատեղված համերգը չեղյալ է հայտարարվել: Երգչուհին քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ` հայցելով հայ հանդիսատեսի ներողամտությունն ու խոստանալով երեւանյան բեմում ելույթ ունենալ ուղիղ մեկ ամսից:
Իրինա Ալեգրովան
“Ես այստեղ եմ` Երեւանում, եւ արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզնից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ եւ չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Խնդրում եմ վերաբերվել ըմբռնումով”,-նշել է նա:
Երգչուհին նաեւ հավելել է, թե համերգն անպայման կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում, նույն ժամին.“Խնդրում ենք պահպանել տոմսերը եւ ներկայանալ համերգին: Ձեզ հարգող, սիրող եւ այս հանդիպմանը սրտանց սպասող Իրինա Ալեգրովա”:
BRAVO.am


×
8,292






