Լայանան, այսօր` նոյեմբերի 12-ին, դարձել է 28 տարեկան: “Գոհար” սիմֆոնիկ երգչախմբի մենակատարն իր ծննդյան oրը վայելում է ամուսնու` Ռոլանդի, կնքահոր, նրա տիկնոջ, սանիկների, եղբոր եւ ընկերուհու հետ, արդեն հասցրել է բազմաթիվ բարեմաղթանքներ ստանալ աշխարհի տարբեր անկյուններից:
Լայանան նշում է ծննդյան տարեդարձը
“Առաջինն “Արքայաձոր” համույթի հետ շնորհավորել է ամուսինս: Հայկական խաշի սեղանի շուրջ էլ ազդարարեցինք ծննդյանս օրը:)”,-BRAVO.am-ին հայտնել է հոբելյարն ու հավելել.“Աշխատելով ռեստորանային համալիրում` հոգնել եմ ավանդական կերուխումից, եւ քանի որ արեւելյան խոհանոցի սիրահար եմ, որոշեցի մտերիմներիս չինական ռեստորան հրավիրել”:
Երգչուհու խոսքով` անմոռանալի տարեդարձեր է անցկացրել.“Նախորդ տարի “Գոհար”-ի հետ շրջագայության էի մեկնել Բրազիլիա: Համերգի վերջին օրը համընկավ ծննդյանս օրվա հետ, տոնեցինք այնտեղի ոգով ու շքեղությամբ: Նշել եմ նաեւ Կանադայում ու Լիբանանում”:
Լայանան ամուսնու` Ռոլանդ Պողոսյանի հետ
Նվերներից գումարը նախընտրող Լայանան ամուսնուց սպասված մուշտակն է ստացել:).“Սկեսուրս էլ ոսկե զարդ է նվիրել, իսկ մայրս` տան պարագաներ”:
Նա ուրախությամբ է հիշում իր 12-ամյակի խնջույքը.“Այդ օրն առաջին անգամ բարձրախոսով “քննություն” հանձնեցի հյուրերի առջեւ` կատարելով Սելին Դիոնի երգերից, իսկ հաջորդ օրն ընդունվեցի Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժին:)”:
Լայանան մտերիմների հետ նշում է ծննդյան տարեդարձը
BRAVO.am-ը շնորհավորում է Լայանային` մաղթելով ստեղծագործական վերելքներ եւ երջանկություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: