Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի տղան օրերս դարձել է 3 տարեկան: Զույգն այս տարի որոշել է մանկական սրճարաններից մեկում տոնել փոքրիկի տարեդարձը` օրվա լուսանկարներն ու մանրամասները տրամադրելով BRAVO.am-ին:
Լիդիան ու Գագիկը նշել են իրենց որդու 3-ամյակը
«Մտածեցինք, որ արդեն մեծ է, կհասկանա ու կուրախանա մուլտհերոսների հետ: Միջոցառման սկզբում շատ ուրախ էր, խաղում ու զվարճանում էր երեխաների հետ: Իսկ երբ տեսավ, որ իրեն մետրո-գնացք են նվիրել, բացեց այն, հավաքեց ու սկսեց խաղալ:
Մուլտհերոսներին տանում էր գնացքի մոտ ու խաղացնում»,-պատմելէ դերասանուհի մայրիկը:
Լիդիան ու Գագիկը նշել են իրենց որդու 3-ամյակը
Լիդիայի խոսքով, տղայի հետաքրքրությունները ժամանակ առ ժամանակ փոխվում են. «Մի շրջան շատ էր սիրում Սասունցի Դավթի եւ առհասարակ արձաններ: Հենց աչքերը բացում էր, գոռում էր` Դավիթի մոտ, ուզում էր առավոտից երեկո այդ արձանի մոտ լինել: Այժմ էլ սկսել է մետրո շատ սիրել ու հատկապես` կապույտ: Այս շրջանում հաճախ կարելի է մեզ տեսնել մետրոյի կայարաններում ժամերով պտտվելիս:)»:
Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը
3-ամյա Էդուարդի տարեդարձի տորթը քինդեր ձվիկի տեսքով է եղել. «Նախապես թաքցրել էի տոնական տորթը, գիտեի, որ եթե մինչեւ կտրելու պահը տեսներ այն, դրանից ոչինչ չէր մնա:) Երբ տեսավ, շատ ուրախացավ, համբուրում ու գրկում էր»:
BRAVO.am-ը փոքրիկ Էդուարդին առողջ ու անհոգ մանկություն է մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիդիայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: