×


Լիլի Միքայելյան.“Վախից չէի կարողանում կենտրոնանալ` հասկանալու, թե ինչ է կատարվել”

Լիլի Միքայելյանը, որը հանրությանն առավել հայտնի է “Երեք կյանք” սերիալում Անուշի դերակատարմամբ, տեւական դադարից հետո այժմ նկարահանվում է “Շանթ” հեռուստաընկերության “Անցյալի ստվերներ”-ում:

Լիլի Միքայելյանը


“Համաձայնեցի, որովհետեւ երբեք նման հերոսի չեմ մարմնավորել: Ի տարբերություն նախորդ` թմրամոլի, թափառականի, հիստերիկի կերպարներիս, Վիկան խաղաղ եւ զուսպ է: Ուզում էի ինձ հենց այդպիսին տեսնել”,-BRAVO.am-ին ասել է դերասանուհին:

Նա շուրջ 5 ամիս բացակայել է հեռուստաէկրանից, սակայն ոչ բեմից` խաղալով Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի “Մամա միա” ներկայացման մեջ, բացի այդ, նկարահանվել է Հարութ Շատյանի “Վերուվար”, “Ծաղրածուն”, “Մարաթոն” կարճամետրաժ ֆիլմերում:

Լիլի Միքայելյանը


2014 թվականը Լիլի Միքայելյանի համար աշխատանքային առումով բավական հագեցած է սկսվել, վստահ է` այդպիսին կլինի ողջ տարին: Սերիալից բացի, դերասանուհին հունվարի 9-ից նկարահանվում է ռեժիսորներ Էդուարդ Շահնազարյանի եւ Հակոբ Թովմասյանի “Երեք քիլլերները”գեղարվեստական ֆիլմում, խաղընկերներն են Մարջան Ավետիսյանը եւ Անուշ Չեփչյանը:

Լիլի Միքայելյանը նկարահանվում է "Երեք քիլլերները" ֆիլմում


Նա տեղեկացրել է, որ կրիմինալ կատակերգությունը մեծ էկրանին կցուցադրվի ապրիլի 7-ին.“Ֆիլմում քիլլերներից մեկն եմ: Նկարահանման հրապարակում շատ լավ մթնոլորտ է, զավեշտալի, երբեմն էլ “դաժան” դեպքերի պակաս չունենք. կրակում ենք, թռչում բարձրությունից… Դրվագներից մեկում, երբ պետք է կրակեի, ինձ վստահեցրել էին, որ կրակոցի ձայնի փոխարեն ճտոց է լսվելու: Կրակեցի, իսկական կրակոցի ձայն արձակվեց, արյան հետքեր երեւացին: Վախից այնպես վեր թռա եւ գույնս գցեցի, որ չէի կարողանում կենտրոնանալ` հասկանալու, թե ինչ է կատարվել: Այդչափ բնական էր ստացվել:)”:

Ի դեպ, Լիլին կտրել է երկար վարսերը եւ հիմա կարճ սանրվածքով է, բայց ինչպես նշել է` ոճային փոփոխությունը կապ չունի դերերի հետ.“Պարզապես նյարդայնացել էի եւ որոշել քաչալանալ:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լիլի Միքայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW