×


Լիկա Լեւոնյան. «Խորենի հետ ամեն ինչ փոխվեց»

Դերասանուհի, «Laki Dessert Art Studio»-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանի համար վերջին մեկուկես տարին լի էր անձնական կյանքի փոփոխություններով` ամուսնություն, առաջնեկի ծնունդ, նաեւ ազգանվան փոփոխություն. այսուհետեւ նա կրում է սիրելի ամուսնու Լեւոնյան ազգանունը: BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել նորաթուխ մայրիկի հետ, ով պատմել է, թե ինչպես է Խորենն առաջին անգամ գրկել որդուն, ինչպես է իրեն դրսեւորում հայրիկի կարգավիճակում, եւ թե ինչպիսի մթնոլորտ է տիրում իրենց ընտանիքում:

Լիկա եւ Խորեն Լեւոնյանները` փոքրիկ Արամի հետ


Լիկան փոքրիկին նմանեցնում է ամուսնուն.«Արամի դիմագծերն ամբողջությամբ Խորենինն են, թեպետ առավոտյան, երբ արթնանում է, սուր աչքերով կարծես ինձ էլ է նմանվում»:

Խորհրդավորություն կա երեխայի անվան ընտրության հարցում.«Ուզում էինք, որ անպայման հայկական անուն լինի. Խորենն առաջարկեց Արամ, ես էլ համաձայնեցի: Իր ազգում այս անվան հետ կապված ինչ-որ պատմություն կա, որն ինձ չի պատմում: Ասում է, թե ժամանակը կգա, եւ կպատմի որդուն: Միայն գիտեմ, որ Արամ է եղել նաեւ Խորեն Աբրահամյանի հորեղբոր անունը»:

Լիկայի համար որդին մեծագույն պարգեւ է.«Երբ մայրանում ես, երջանկություն բառն այլեւս քիչ է արտահայտելու համար այն բերկրանքը, որ զգում ես: Երջանիկ ես, որ ծնողներ ունես եւ լավ ամուսին, բայց երեխայի պարգեւած զգացողություններն այլ են…»:

Փոքրիկ Արամը


Նրա խոսքով` Խորենն աշխարհում բոլորից շատ իր որդիներին է սիրում. «Հոգատար եւ ուշադիր հայր է: Ինձ պատմել է, որ վախեցել է առաջին որդուն գրկել նորածին ժամանակ: Ես կոտրեցի այդ վախը` երեխային շատ հանկարծակի գիրկը դնելով»:

Խորենին բնութագրելիս Լիկան նշել է, որ նրա գլխավոր հատկությունը մաքրասիրությունն է եւ ոչ միայն միջավայրում, այլեւ մարդկային հարաբերություններում.«Նա պարզապես պահանջում է անկեղծություն հարաբերություններում: Մեր ընտանիքն իսկական հայկական ընտանիք է, որտեղ ամուսնու խոսքը գլխավորն ու վճռորոշն է: Միշտ դեմ եմ եղել հայկական ավանդույթներին, բայց նրա հետ այդ ամենը փոխվեց. հիմա սկսել եմ սիրել անգամ հայկական երաժշտությունը, որ նախկինում չէի լսում: Ճիշտ է` դեռ մեկուկես տարվա ամուսիններ ենք, բայց աշխարհընկալումս ինչ-որ չափով արդեն փոխվել է»:

Լիկա Լեւոնյանը` որդու հետ


Հետաքրքրվեցինք, թե ինչու որոշեց հրաժարվել դերասանուհու կարիերայից.«Եթե Խորենի կինը չլինեի, գուցե համաձայնեի, որ դերասանը գնահատված չէ մեր երկրում, բայց հիմա այդպես չեմ կարծում, քանի որ տեսնում եմ տաղանդավոր մարդու, ով գնահատված է: Իհարկե, կան բացառություններ: Խաղալով բավական լուրջ դերեր` միեւնույն է, իմ տաղանդը բարձր չեմ գնահատում, եւ դա է պատճառը, որ այսօր այդքան հայտնի չեմ եւ որպես դերասանուհի այդքան չեմ գնահատվել: Ինձ երբեք դերասանուհի չհամարեցի, քանի որ իմ պահանջն այդ մասնագիտությունից շատ ավելի բարձր է»:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիկա Լեւոնյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW