Գեղեցիկ սեռի տոնական մեկամսյակի շրջանակում BRAVO.am-ը շարունակում է բլից-զրույցները հայտնի հայուհիների հետ: Այս անգամ մեր հարցերին պատասխանել է Լուիզա Ղամբարյանը: Թե որոնք են, դերասանուհու կարծիքով, կնոջ լավագույն հատկանիշներն եւ որն է նրա երջանիկ լինելու բանաձեւը, կարդացեք ստորեւ:
Կին լինելը մեծ երջանկություն է՝ պատասխանատվության զգացումով:
Հայ կին լինելն առաքելություն է:
Մարտի 8-ն օրացույցային սովորական օր է:
Մեկամսյակի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ մայրիկիս:
Ինձ առաջինն ամուսինս է շնորհավորում, հետո՝ դուստրս:
Տոնական նվերներ գնում եմ մայրիկիս, աղջկաս ու մյուս մտերիմ կանանց համար:
Լուիզա Ղամբարյանի ընտանիքը
Կինը պետք է մշտապես կին մնա, չմտնի տղամարդկանց աշխարհ:
Գեղեցկության իմ բանաձեւը միշտ հոգով առողջ մնալն է ու ժպտալը:
Կնոջ լավագույն երեք հատկանիշներն են՝ Ճիշտ ժամանակին լռելու ունակությունը, ուժն ու հեռատեսությունը:
Կինը երբեք չպետք է հանձնի իր կանացի զենքերը:
Կնոջ զգեստապահարանը պետք է լինի շատ տարբեր, բայց դրանում անպայման պետք է առկա լինեն սեւ փոքրիկ զգեստ, բարձրակրունկ կոշիկներ եւ տվյալ կնոջը բնորոշող էլի շատ ատրիբուտներ:
Կինը երջանիկ է, երբ մայր է:
Կինը ցանկալի է, երբ ուժեղ է, հնազանդ, ժպտերես ու սիրող:
Եթե տղամարդ լինեի, աշխարհի բոլոր աղջիկների համար եղբայր կդառնայի ու նրանց կպաշտպանեի չար տղաներից:):
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Վահե Մինասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: