×


Լուիզայի եւ Հրանտի դուստրը “տակնուվրա է արել” Սիլվա Հակոբյանի սենյակը :)

Սիլվա Հակոբյանն այսօր իր երկրպագուներին կներկայացնի “Մռութիկ”-ի տեսահոլովակը: Երգի երաժշտությունը գրել է երգչուհու քույրը` Մանեն, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը, իսկ տեսահոլովակի ստեղծագործական կազմը “Ուշացել եմ”-ի թիմն է` ռեժիսոր Արթուր Մանուկյանը, օպերատոր Արտյոմ Աբովյանը, ոճաբան Արմեն Գալյանը, դիմահարդար Քրիստինե Վարդանյանը, վարսահարդար Մելինե Ղորխմազյանը:

Սիլվա Հակոբյանը


Տեսահոլովակի նկարահանումները տեւել են երկու օր, որոնց մասնակցել են մի շարք երեխաներ, այդ թվում` այն փոքրիկը, որի համար գրվել է երգը: Հերոսուհու դերում հանդես է եկել Լուիզա Ներսիսյանի եւ Հրանտ Թոխատյանի դուստրը` փոքրիկ Լիլիթը, եւ եւս երկու թիթիզիկ:):

“Լիլիթիկն իմ փոքր քույրն է, որին տանը մենակ թողում ու գնում եմ դասի, իրականում` աշխատանքի, որի մասին չեմ ուզում իմանա, ինքն էլ, օգտվելով առիթից, կանչում է չարաճճի ընկերուհիներին, միասին տակնուվրա են անում իմ սենյակն ու զգեստապահարանը:)”,- BRAVO.am-ին տեսահոլովակի սյուժեն է ներկայացրել Սիլվա Հոկոբյանը:

Սիլվա Հակոբյանը եւ Լուիզա Ներսիսյանի ու Հրանտ Թոխատյանի դուստրը` Լիլիթը


Փոքրիկները հագնում են Սիլվայի շորերը, կոշիկները, կրում նրա զարդերն ու աքսեսուարները եւ գնում մանկական սրճարան, որտեղ, ի զարմանս իրենց, աշխատում է երգչուհին:

Սիլվա Հակոբյանը


Սիլվայի փոխանցմամբ, տեսահոլովակում կա նաեւ պարային հատված. իր հետ պարում են “A-ERA” խմբի աղջիկները: “Մռութիկ” տեսահոլովակը շուտով կլինի նաեւ BRAVO.am-ի Videos բաժնում:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW