“Քույրը” հեռուստասերիալից հայտնի դարձած Աննա Մովսեսյանը մայրացել է: Այսօր` հունվարի 27-ին, Մադրիդում ծնվել է դերասանուհու եւ ռոք-երաժիստ Վրեժ Խաչատրյանի առաջնեկը: Նորաթուխ ծնողներն իրենց դստերն անվանակոչել են Սոֆյա:
Աննա Մովսեսյանը եւ Վրեժ Խաչատրյանը ծնողներ են դարձել
“Անկեղծ ասած` հուզված եմ: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ նա իմն է: Չեմ համբերում, երբ պետք է կազդուրվեմ, որ անընդհատ գրկեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աննան, ով ամուսնու հետ բնակություն է հաստատել Իսպանիայի մայրաքաղաքում:
Աննա Մովսեսյանի առաջնեկը` Սոֆյան
Նորածին Սոֆյան, դերասանուհու խոսքով, չի նեղացրել ոչ մայրիկին, ոչ էլ հայրիկին. “Երկուսիս էլ նման է:): Շատ հաճելի է երեխա ունենալը”:
BRAVO.am-ը Սոֆյային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին ցանկանում է առողջ եւ անհոգ մանկություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Մովսեսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: