×


Կանացիություն եւ շքեղ կյանք՝ Արմինե Սուքիասյանը մեկնաբանում է իր նոր ֆոտոշարքերը

Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի, դիմահարդար Արմինե Սուքիասյանը երկու նոր ֆոտոշարք ունի, որոնց ամենահաջող կադրերն էլ տրամադրել է BRAVO.am-ին եւ մանրամասներ պատմել:

Նա նշել է, որ նկարահանումների առաջարկները ստացել է լուսանկարիչներից. «Մի շարքի հեղինակն Ararel Photography-ն է, ընտրել ենք կանացի կերպար սեւ գույների մեջ՝ փորձելով հետաքրքիր եւ յուրօրինակ լուծումներ տալ: Մյուսը Akphotography_studio-ի հետ համատեղ «լաքշրի» ֆոտոշարքն է, որ իրականացրել ենք փոքրիկ օդանավակայանում»:

Արմինե Սուքիասյանը


Արմինեն լուսանկարվել շատ է սիրում, ավելին՝ ամենասիրելի զբաղմունքն է, շեշտում է, որ ֆոտոշարքերն անմիջականորեն կապ ունեն իր երկու՝ դերասանի եւ դիմահարդարի մասնագիտությունների հետ:

Արմինե Սուքիասյանը


«Լուսանկարների միջոցով հնարավորություն ունես ներկայացնել մարդկանց, դրանք նաեւ քո ներաշխարհի արտացոլումն են»:

BRAVO.am
Լուսանկարները` Ararel Photography-ի եւ Akphotography_studio-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW