Կարեն Բաբաջանյանի` եռակի հայրիկ դառնալու բարի լուրը BRAVO.am-ն արդեն հայտնել է: Հումորիստ-դերասանի երրորդ երեխան տղա է, լույս աշխարհ է եկել նոյեմբերի 9-ին: Ծնողները փոքրիկին անվանել են Արամ:
Կարեն Բաբաջանյանի նորածին որդին` Արամը
Այսօր արդեն “32 ատամ” ակումբի համահիմնադրի կինը` Լիլիթ Կարապետյանը, սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է նորածնի առաջին լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Կարեն Բաբաջանյանը` նորածին որդու հետ
Մեր նախորդ զրույցի ժամանակ Կարենը նշել էր, որ իրեն բազմազավակ հայր է զգում եւ երջանիկ է այս փաստի համար.“Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ինչո՞ւ ոչ, կարելի է չորրորդ երեխան ունենալ, առանց այդ էլ քչանում ենք, մեր ազգը պետք է շատանա:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: