Կարինա Դանելյանի եւ Տիգրան Վարդանյանի` 2013 թվականի ապրիլին տեղի ունեցած ամուսնության մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այսօր արդեն ուրախ ենք մեր ընթերցողներին հայտնել, որ հաղորդավարուհու եւ ֆուտբոլիստի ընտանիքում գեղեցիկ համալրում է եղել:):
Տիգրան Վարդանյանը եւ Կարինա Դանելյանը ծնողներ են դարձել
Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել մարտի 5-ին: Կարինան ամուսնուն դուստր է պարգեւել: Աղջնակին անվանակոչել են Մարիկա:
Կարինա Դանելյանը եւ Տիգրան Վարդանյանը` նշանադրության օրը
“Լայմ” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Love is…” հաղորդման հեղինակն ու պրոդյուսերը սոցիալական ցանցի իր էջում նշել է, թե Մարիկան իր լավագույն նվերն է կանանց մեկամսյակի կապակցությամբ :):
BRAVO.am-ը շնորհավորում է Կարինա Դանելյանին եւ Տիգրան Վարդանյանին ծնողներ դառնալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Կարինա Դանելյանի անձնական արխիվից


×
15,495





