×


Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել “Եվրատեսիլ 2012”-ին

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը “EBU”-ին այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին: Այս մասին տեղեկություն է տարածել երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը:

Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել “Եվրատեսիլ 2012”-ին (Լուսանկարը` Կարեն Խոնթյանի)


“Մենք խորապես հիասթափված ենք Հայաստանի` այս տարվա մրցույթին չմասնակցելու որոշումից”,-Եվրոպական հեռարձակողների միության անունից հայտնել է Ջոն Օլա Սենդը: Մրցույթի գործադիր ղեկավարը նշել է, որ հայկական կողմին մասնակցել համոզելու իրենց ջանքերն ապարդյուն են անցել:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW