×


Հայկոն Ամերիկայում որոշ աշխատանքներ էլ կվերջացնի ու կվերադառնա

“Կարգին սերիալ”-ի հինգերորդ եթերաշրջանն արդեն իսկ մեկնարկել է: Ինչպես օգոստոսին մեզ հետ զրույցում տեղեկացրել էր սերիալի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, “նախագծի ձեւաչափը նույնն է մնացել, ավելացել են նոր դեմքեր, այդ թվում` Հովհաննես Ազոյանը` Հովոն, սպասվում են նոր զարգացումներ”:

Հայկ Մարությանը` Հայկոն


Արդեն իսկ ներկայացված սերիաներում Վարդանի կերպարի բացակայությունը կրկին խոսակցությունների մեծ ալիք է բարձրացրել, թե վերջինիս մարմնավորող Հայկ Մարությանը` Հայկոն, ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում եւ այլեւս հանդես չի գա “Կարգին սերիալ”-ում:
 

Հատված "Կարգին սերիալ"-ի 4-րդ եթերաշրջանից


BRAVՕ.am-ի հետ զրույցում Հայկը ժխտել է վերոնշյալ ասեկոսեները: “ԱՄՆ-ում եմ գտնվում “No Comment”-ի կազմակերպչական հարցերով: Այստեղ ունեցել ենք երկու մեծ, անկրկնելի համերգ “Pasadena Civic” լեփ-լեցուն դահլիճում: Երկուսի տոմսերն էլ ամբողջովին սպառվել էին: Համերգները տեղի են ունեցել սեպտեմբերի 22-ին եւ հոկտեմբերի 7-ին: Այժմ որոշ աշխատանքներ էլ վերջացնում եմ ու վերադառնամ Հայաստան”:

Տեքստը` ՀասմիկՄիկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ “Կարգին սերիալ”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին