Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամռանը նախատեսվում է 100 հոգանոց ուխտագնացություն դեպի Արարատ լեռ: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է նախաձեռնության հեղինակ Հովհաննես Մարտիրոսյանը:
Ամռանը նախատեսվում է ջահերով երթ դեպի Արարատ լեռան գագաթ
“Երբ նախորդ տարի Արարատի գագաթին էի, պատկերացրի, թե որքան լավ կլիներ, որ հարյուրից ավելի հայերով ջահերով երթ կազմակերպենք դեպի լեռան գագաթը: Նպատակը մեկն է` մենք հիշում ենք եւ դատապարտում: Այն ամենը, ինչ մենք կանենք, վստահեցնում եմ` կմնա բոլորի հիշողություններում, եւ հատկապես ջահերով երթը”,-նշել է Հովհաննես Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` լեռնագնացության ընթացքում հնչեցնելու են ավանդական, ազգային երգն ու պարը, Արարատ լեռան գագաթին կլինի նաեւ դաշնամուրային կատարում. “Հարյուր հոգանոց խմբի մեջ կլինեն պատմաբաններ, գիտնականներ, քաղաքագետներ, արվեստագետներ, մտավորականներ եւ հոգեւորականներ: Կլինեն պատմական ակնարկներ, որոնք կհետաքրքրեն նաեւ զբոսաշրջիկներին, ովքեր կուզեն իմանալ, թե ինչու է այսքան մարդ հավաքվել”:
Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանը
Հաղորդավարուհի, պարուհի Մարինա Մարտիրոսյանը, ով նախաձեռնության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, մեզ հետ զրույցում նշել է, որ Արարատ լեռը մեկ անգամ է բարձրացել.“Այնքան էլ հեշտ գործ չէ ոչ հմուտ լեռնագնացի համար: Ցանկությունս շատ մեծ է միանալ խմբին, բայց քանի որ երկրորդ բալիկս` տղաս, շատ փոքր է, չեմ կարող թողնել: Ամեն դեպքում ամռանը կգամ Երեւան եւ բոլոր միջոցառումներին կմասնակցեմ”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մարտիրոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: