Այսօր` հուլիսի 25-ին, ժամը 13:30-ի սահմաններում ծնվել է Հռիփսիմե Խուրշուդյանի առաջնեկը: 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ամուսնացած ծանրամարտիկն ու ամուսինը` Տարոն Թովմասյանը, իրենց որդուն անվանակոչել են Աշոտ` ի պատիվ Տարոնի հայրիկի:
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն առաջին անգամ մայրացել է
Հռիփսիմեն այս պահին Էրեբունի բժշկական կենտրոնի ծնարանում է, BRAVO.am-ը զրուցել է նրա սկեսրոջ` տիկին Օլյայի հետ, որը մասնագիտությամբ մանկաբարձ է եւ մասնակցել է իր հարսի ծննդաբերությանը: Նրա փոխանցմամբ` փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով եւ 51 սմ հասակով:
Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնու հետ
45-ամյա Օլյան նշել է, որ իրենց ընտանիքի առաջին թոռնիկն է.“Դեռ շոկի մեջ եմ, չէի պատկերացնում, որ այս տարիքում տատիկ կդառնամ: Հռիփսիմեն այս պահին լավ է, ուղղակի “պրեսների” պատճառով մի քիչ դժվար ծննդաբերեց: Բարդություններ ու դժվարություններ բոլորն էլ ունենում են, ուղղակի պետք է հաղթահարել”:
BRAVO.am-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի “ֆեյսբուքյան” էջից


×
16,152






