Մարտի 29-ին ծնված Մարտ Բաբայանն այս տարի իր տարեդարձը նշանավորել է մենահամերգով: Երգիչը 28-ամյակի օրը ելույթ է ունեցել Մոսկվայի հայտնի ակումբներից մեկում: “Ծննդյան օրն ընկերների հետ” խորագրով երեկոյի ընթացքում նա կատարել է ինչպես հեղինակային երգերը, այնպես էլ ռուսական եւ համաշխարհային հիթեր, այդ թվում` Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Մարտ Բաբայանն` իր ծննդյան տարեդարձի հյուրի հետ
Ծննդյան տոնի հյուրերն առաջին անգամ ունկնդրել են նաեւ հոբելյարի եւ Մարգարիտա Պոզոյանի նոր զուգերգը, որը տեսահոլովակով կներկայացնեն առաջիկայում. “Հանդիսատեսը շատ լավ ընդունեց դուետը: Իսկ հիթերը երգելու ժամանակ ներկաները նրան ձայնակցում էին: Բաբաջանյանի երգերը կատարելիս Մարտին նվագակցում էր հայտնի դաշնակահար Ալեքսանդր Լոսեւը”, - BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը:
Մարտ Բաբայանն` իր 28-ամյակի հյուրերի հետ
“Հայաստանի ձայնը-1” հեռուստանախագծի մասնակից Մարտի տարեդարձ-համերգին ներկա են եղել հաղորդավարներ Դենիս Դիսյուկը եւ Անդրեյ Միրզոյանը, հայկական արմատներով երիտասարդ երգչուհի Անաստասիա Բրուխտիյը, “Պրեմյեր-մինիստր” խմբի մենակատար Անտոն Նաումովը, երիտասարդ երգիչ Գրիգորի Յուրչենկոն եւ այլք:
BRAVO.am
Լուսանկարները` Էրիկ Ավագյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: