×


Մեգան Մարքլը պաշտոնական այցի ժամանակ մոռացել է հեռացնել զգեստի գնապիտակը

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի արքայական շրջագայության վերջին կանգառը Տոնգան է: Այս պետություն այցի համար Սասեքսի դքսուհին ընտրել է նրանց դրոշի հիմնական գույնին համապատասխան կարմիր զգեստ՝ համադրելով Manolo Blahnik բրենդի բարձրակրունկների եւ Christian Dior-ի սեւ կլաչի հետ:

Պաշտոնական ընդունելության կարմիր գորգին լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ միայն մայրանալ պատրաստվող Մեգանի կլորացած փորիկը, այլեւ նրա զգեստից կախված գնապիտակը: Միջադեպն, իհարկե, մեծ աշխուժություն է առաջացրել համացանցում:


Daily Mail-ը շտապել է տեղեկացնել՝ Մեգանը կրում է Self Portrait ապրանքանիշի կարմիր զգեստ, որն արժե 444 դոլար:

Տոնգա կղզում զույգը մի քանի օր կանցկացնի, որից հետո կվերադառնան Ավստրալիա, այնտեղից էլ տուն՝ Մեծ Բրիտանիա:


Հիշեցնենք, օրեր առաջ թագավորական ընտանիքը հայտարարել էր, որ 34-ամյա Հարրին եւ 37-ամյա Մեգանը պատրաստվում են ծնողներ դառնալ: Երեխան լույս աշխարհ կգա 2019 թվականի գարնանը:

BRAVO.am
Աղբյուրը՝ Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW