BRAVO.am-ն օգոստոսին տեղեկացրել էր, որ Քրիստինե Պեպելյանն ու “Հայաստանի ձայնը” նախագծից Մարտ Բաբայանը զուգերգ են ձայնագրել: Երեկ Երեւանի հյուրանոցային համալիրներից մեկում տեղի են ունեցել ռուսալեզու “Միայն սեր”/“Лишь любовь”/ երգի տեսահոլովակի նկարահանումները, ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:
Քրիստինե Պեպելյանը
“Կարեւոր սկզբունք ունեմ. Հայաստան եկած մեր հայրենակիցներին, որոնք հյուրի կարգավիճակում են, անպայման պետք է լավ տպավորություններով ճանապարհեմ, որ վերադառնալու ցանկություն ունենան: Ցանկացած պարագայում մարդկային գործոնը կարեւոր է, իսկ մեր դեպքում ստացվեց մտերմանալ ու միասին աշխատել: Մարտը տաղանդավոր տղա է”,-ասել է Քրիստինե Պեպելյանը:
Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, ոճաբանը` Արմեն Գալյանը, վարսահարդարը` Հասմիկ Խառատյանը, իսկ դիմահարդարումն իրականացվել է “Ագա իմիջ” կենտրոնում:
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինեն երգելուց բացի, տեսահոլովակի հերոսներից մեկին է մարմնավորում եւ նրանից դերասանական խաղ է պահանջվում.“Քանի որ միշտ մտածել եմ` դժվար կարողանամ դերասանի գործը լավ կատարել, փորձել եմ խուսափել, բայց ռեժիսորն այնպիսի առաջադրանքներ է տալիս, որ կարողանամ կերպարը զգալ ու լարված չլինել”:
Քրիստինեն եւ ռեժիսոր Արեն Բայադյանն առաջին անգամ են համագործակցում, Արենը կեսկատակ-կեսլուրջ ասել է, որ Քրիստինեի հետ աշխատելն իր մանկության երազանքներից է:): “Այո՛, Արեն, հայտնի խոսք կա` վախեցեք ձեր երազանքներից, դրանք կատարվելու հակում ունեն:): Ես էլ ուրախ եմ, որ կարող եմ քեզ հետ աշխատել”,-նշել է երգչուհին:
Ռեժիսոր Արեն Բայադյանը եւ Քրիստինե Պեպելյանը
Մարտ Բաբայանի մասնակցությամբ տեսարանները կնկարահանվեն ավելի ուշ: Երգչի պրոդյուսերը` Սոֆյա Գուլյանը, հայտնել է, որ տեսահոլովակը կցուցադրվի նաեւ ռուսական ալիքներով, այդ պատճառով էլ ընտրել են սլավոնական արտաքինով հերոսներ:
“Лишь любовь” ռուսալեզու երգը, որը գործիքավորել է երգիչ Հայկոն, երջանիկ սիրո մասին է.“Տեսահոլովակում Քրիստինեն ու Մարտն ունեն իրենց զույգը, նրանք անհանգստանում են միմյանց համար, բայց վերջում ամեն մեկն իր ընտրյալի հետ է մնում”,-նշել է Սոֆիա Գուլյանը:
Քրիստինե Պեպելյանը եւ տեսահոլովակի ռուս հերոսը
Քրիստինեի կարծիքով` դուետն արդյունավետ աշխատանք է, քանի որ իր երկրպագուները կսիրեն ու կգնահատեն Մարտին, երգչի երկրպագուներն էլ` իրեն. “Սա նաեւ աշխատանքս նոր միջավայրում ցույց տալու հնարավորություն է. ուրախ կլինեմ, եթե ռուս հանդիսատեսն էլ հավանի”:
Արեն Բայադյանի փոխանցմամբ` տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի վերջին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: