×


Միքայել Շարաֆյանը՝ կնոջ հետ

Միքայել Շարաֆյանի ամուսնությունը Լաս Վեգասում եւ առաջիկա հարսանիքը

2017-ին դերասան Լեւոն Շարաֆյանի ընտանիքը Հայաստան էր եկել՝ որդու՝ Միքայելի նշանադրության առթիվ: Դիզայների սիրելին՝ Նարեն, արդեն Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ առաջիկայում նախատեսված է զույգի հարսանիքը: Իսկ մինչ այդ նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները:

«Մայիսի 28-ին Նարեն տեղափոխվեց ԱՄՆ: Եվ երբ Լաս Վեգասում հանգստանում էինք, որոշեցինք առիթից օգտվել եւ ամուսնանալ Ամուսնությունների աշխարհի մայրաքաղաքում: Մեր ԶԱԳՍ-ի արարողությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին, որից հետո մեծ խնջույք չենք արել՝ սպասելով հարսանիքին»,-BRAVO.am-ին պատմել է Միքայելը:

Միքայել Շարաֆյանը՝ կնոջ հետ


Դիզայները նշել է, որ երջանիկ են եւ պատրաստվում են օգոստոսի 3-ին կայանալիք հարսանիքին: Մեր հարցին՝ հնարավոր է հենց ինքը մոդելավորի կնոջ հարսանեկան զգեստը, Միքայելը պատասխանել է.«Շատ կցանկանայի ինքս ստեղծել այն, բայց չհասցրի ժամանակի սղության պատճառով, քանի որ այս շրջանում նախագծերը շատ են»:

Միքայել Շարաֆյանը՝ կնոջ հետ


Նա խոստացել է հարսանիքի հետաքրքիր մանրամասները վստահել BRAVO.am-ին, նաեւ ասել է, որ բազմաթիվ հյուրեր են ունենալու աշխարհի տարբեր անկյուններից:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Շարաֆյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW