Հայկ Կասպարովը, Սերժ Գաբյանը, օպերատոր Սուրեն Թադեւոսյանը եւ ուրիշներ օրերս 15 ժամում փորձել են համոզել հաղորդավարուհի Աննա Գրիգորյանին, որ գթա երգչին:):
Հայկ Կասպարովի “Գթա” տեսահոլովակի նկարահանմանը
“Գթա” երգի հիման վրա է նկարահանվել Հայկի նոր տեսահոլովակը, որի գլխավոր դերում հանդես է եկել հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է, իսկ օպերատորը՝ Սուրն Թադեւոսյանը:
“Տեսահոլովակում կտեսնեք քասթինգի արդյունքում ընտրված այլ աղջիկների եւս: Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել ակումբում: Ամառային թեթեւ երգ ու տեսահոլովակ է, եւ հույս ունեմ, որ ամռանն այն շատ վայրերում կհնչի”,-BRAVO.am-ին ասել է Հայկ Կասպարովը:
Աննա Գրիգորյանը, Հայկ Կասպարովը, Սուրեն Թադեւոսյանը եւ Սերժ Գաբյանը
Խոսելով սյուժեի մասին` երգիչը նշել է, որ տեսահոլովակի գլխավոր դերերում ինքը եւ հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն են. “Իմ կարծիքով՝ իրական կյանքում նա ավելի գեղեցիկ է, քան եթերում: Մեր դիմահարդարը փորձել է այնպես անել, որ տեսահոլովակում Աննան չտարբերվի իրական կյանքից: Ես էլ սիրահարված տղա եմ, որը սիրում է գլխավոր հերոսուհուն”:
Հայկ Կասպարովի փոխանցմամբ՝ “Գթա”-ն պատրաստ կլինի մեկ շաբաթից:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: