×


Նազենի Հովհաննիսյանը ներողություն է խնդրել

Երեւանի “Հրազդան” մարզադաշտում երեկ կայացած Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը հետեւել է նաեւ Նազենի Հովհաննիսյանը, որը “Ֆեյսբուք”-ի իր էջում խաղի վայրից ստորեւ ներկայացված գրառումն է կատարել. 

Նազենի Հովհաննիսյանը


“Ուղղակի չկարողացա ինձ զսպել եւ նկարեցի այն պահը, երբ խաղը դեռ չավարտված, մարդիկ հոտի նման, ոչխարի հոտի նման` թիկունքն արած դաշտին, լքում էին մարզադաշտը…Դավաճանությունն էլ պոզով է լինում, թե պոչով։ Ազգային հավաքականը դեռ դաշտում շարունակում էր սպորտային պայքարը, իսկ ԱԶԳս սրիկայի ամենավառ դրսեւորմամբ շարունակում էր հոտային ու սողունային ծանրաքարշությամբ հոսել դեպի ելքը…Ներեցեք կոպտության համար, բայց պատկերն իրոք զազրելի էր”,- գրել է նա:

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը


Դերասանուհի-հաղորդավարուհու “ստատուսը” ոչ միանշանակ է ընդունվել սոցիալական ցանցի օգտատերերի կողմից: Շատերը կոպիտ ձեւով են արձագանքել դրան` հասնելով ընդհուպ անձնական վիրավորանքի աստիճանի մեկնաբանություններ թողնելուն, որոնք էլ հրապարակել են որոշ լրատվամիջոցներ:

“Քավ լիցի, ես ոչ ոքի չեմ որակել ոչխար, այլ ասել եմ ոչխարի հոտի նման, դա ալեգորիկ արտահայտություն է, եթե կա մեկը, որը չի հասկանում, կարող եմ համբերությամբ բացատրել”,- պարզաբանել է Նազենի Հովհաննիսյանը: 

Նազենի Հովհաննիսյանիը հայրիկի, Սոֆի Մխեյանի եւ մյուս ընկերների հետ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը


Նա քիչ առաջ անկեղծորեն ներողություն է խնդրել` նշելով, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել. “Ընդամենն իմ կարծիքն էր եւ տեսածիս բարձրաձայնումը։ Ինչեւէ, ես փակվում եմ իմ լռության մեջ, թողնում ձեզ “բարոյականների” հետ։ Անզոր եմ լրատվամիջոցների շահարկումների դեմ անհավասար պայքարում… Եթե իրոք այդքան խանգարում եմ մեր երկրում՝ գնամ”։

BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW