×


Նաստասյա Գոլովկոն

Նաստասյան` տեւական դադարի պատճառի եւ «Կարմիր բլուր»-ում նոր դերի մասին

Նաստասյա Գոլովկոն վերադարձել է եթեր: Դերասանուհին նկարահանվում է «Կարմիր բլուր» սերիալում: Թե մինչ այս որտեղ էր, ինչով էր զբաղված, եւ թե ինչպես է հայտնվել նախագծում, նա պատմել է BRAVO.am-ին:

Մինչ նոր սերիալում հանդես գալը, Նաստասյան տեւական ժամանակ ապրել է Ռուսաստանում.«Այդ ընթացքում էլ նկարահանման առաջարկներ ստանում էի, բայց ինձ հարմար չէր Հայաստան գալ, այդ պատճառով էլ ստիպված էի լինում մերժել: Իսկ այնտեղ մասնագիտական գրականություն եմ կարդացել, մասնակցել եմ վարպետության դասընթացների, նաեւ երբեմն աշխատել եմ թատերական նախագծերի վրա»,-նշել է նա:

Նաստասյա Գոլովկոն


Այսօր էլ, ինչպես ասել է դերասանուհին, ազատ ժամանակն օգտագործում է մասնագիտական հմտությունները զարգացնելու համար.«Շատ էի կարոտել ստեղծագործական մթնոլորտը: Հաճելի է աշխատել «Կարմիր բլուր»-ի թիմի հետ: Նրանք պրոֆեսիոնալներ են` ի դեմս Ելենա Արշակյանի, Գուրգեն Սարգսյանի, Եղիշե Սողոմոնյանի եւ մյուսների»:

Նաստասյա Գոլովկոն


Խոսելով սերիալային իր դերի մասին՝ Նաստասյան ասել է.«Մեր նմանություններն ու տարբերությունները չեմ կարող նշել, քանի որ նախ լուրջ վերլուծել է պետք: Իսկ կերպարները սովորաբար ենթարկվում են տրանսֆորմացիայի: Դեպքերը զարգացնելու նպատակով սցենարիստը կարող է կերպարիդ ինչ-ինչ հատկություններ ավելացնել ու փոխել, այդ իսկ պատճառով ճիշտ չէ վերլուծել կերպարը՝ դեռ սերիալը չավարտված»։

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նաստասյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին