×


Նկարիչ Տիգրան Ձիթողցյանը եւ մոդել Նադյա Կազակովան բաժանվել են

Ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը եւ բելառուսցի մոդել Նադյա Կազակովան, որոնց ընտանիքին եւ ստեղծագործական գործունեությանն անդրադառնալու առիթ ունեցանք նախորդ տարի, երբ այցելել էին Երեւան,  ամուսնալուծվել են:

Նադյա Կազակովան եւ Տիգրան Ձիթողցյանը (Լուսանկարը` Jemal Countess-ի)


“Բաժանվել ենք դրական նոտայի վրա` 7 գեղեցիկ տարի իրար հետ լինելուց հետո: Մենք պարզապես տարբեր ուղղություններով էինք զարգանում…”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Ձիթողցյանը` հավելելով, որ կնոջ հետ պահպանում են ընկերական հարաբերություններ:

Տիգրան Ձիթողցյանի կտավներից (Յուղանկարում նրա կինն ու որդին են)


Նշենք, որ զույգը 5 տարեկան որդի ունի: Նկարչի խոսքով` ամուսնալուծությունն իրենց չի խանգարի զբաղվել երեխայի դաստիարակությամբ եւ խնամքով.“Հիմա անում ենք ամեն ինչ մեր տղային հնարավորին չափով ամեն ինչ տալու համար: Ամեն ինչ շատ դրական է, ինչպես նաեւ մեր տրամադրությունը”:

Տիգրան Ձիթողցյանը եւ Նադյա Կազակովան


Տիգրանն ապրում եւ ստեղծագործում է Նյու Յորքում, հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով: Նրա հետ մեր նախորդ հարցազրույցը կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Luxury-ի եւ Տիգրան Ձիթողցյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW