Արմինկայի հետ «Սեր ու տարիներ» զուգերգի տեսահոլովակից հետո Նորոն պատրաստվում է նոր աշխատանք ներկայացնել երկրպագուներին: «Հայա-հայա»` այսպես է կոչվում նրա նոր երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակի պրեմիերան նախատեսված է մարտի 17–ին:
Նորոյի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, նկարահանումներն արվել են Լոս Անջելեսում՝ մեկ ամբողջ օրվա ընթացքում: Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է Նորոն, հերոսին մարմնավորում է հենց ինքը.«Տղայի եւ աղջկա գեղեցիկ սիրո պատմություն է ներկայացված: Երգն էլ հանդարտ ու մեղեդային է»:
Նորոյի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Երգի անվանումը, ըստ երգչի, տարբեր կերպ կարելի է ընկալել. մի դեպքում այն աղջկա ազգությունն է մատնանշում, մյուս կողմից էլ երգին գեղեցիկ հնչերանգ հաղորդող ձայնարկություն կարելի է համարել:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նորոն


×
7,999






